Կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան
Կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ ՎԶՄԲ միջև 2020թ. ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով։
Եթե Սահմանադրական դատարանի կողմից ստացվի որոշում, որ միջազգային այս պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանում են, ապա Հայաստանի կառավարությունը կկարողանա ՎԶՄԲ-ից ստանալ 17,9 մլն եվրո վարկ:
Սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Նշենք, որ այս 17.9 մլն եվրո վարկը ծախսվելու է հետևյալ ծրագրերն իրականացնելու նպատակով.
Օժանդակություն տեղական սոցիալ-տնտեսական զարգացմանը և կարողությունների ստեղծմանը,
Օժանդակություն միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնություններին,
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ինստիտուցիոնալ հզորացում և ծրագրերի կառավարում:
Տեղեկացնենք նաև, որ այս վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015թ. ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» 30 մլն ԱՄՆ դոլար գումարով հիմնական վարկային համաձայնագրի շարունակությունն է: Այդ մասին հայտնում է news.am-ը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»