«Իմ քայլի» բոլոր 88 պատգամավորները կարող են դատապարտվել ավելի քան 10 տարվա ազատազրկման
Ռուբեն Մելիքյանը մեկնաբանել է մամուլում տեղ գտած հրապարակումը, որի համաձայն, ««Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներն այսօր իրականացնելու են սահմանադրական հեղաշրջում՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Իշխանությունը յուրացնելը) և 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործությունները»։
«Եթե այս «պլանը» իրական է, ապա Սահմանադրությամբ նախատեսված կարգը շրջանցելով, արտակարգ դրության պայմաններում նման նախագիծ ընդունելը միաժամանակ կհամապատասխանի երկու հանցակազմի՝ «Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը» (Սահմանադրական դատարանի մասով) և «Հոդված 300.1. Սահմանադրական կարգը տապալելը» (վերջապես մենք կտեսնենք սահմանադրական կարգի տապալման իրական դրսևորում): Յուրաքանչյուր հանցանքի համար նախատեսված է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, ընդ որում՝ համաձայն քրօր 63-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի՝ հանցանքը արտակարգ դրության պայմաններում կատարելը ծանրացնող հանգամանք է, ուստի նվազագույն պատժաչափ՝ 10 տարի ժամկետով ազատազրկում ստանալու շանս էլ չկա։
Կարճ ասած՝ յուրաքանչյուրդ ստորագրելու է իր իսկ դատավճիռը։ Է ստորագրեք, եթե շատ եք ուզում։
Ի դեպ, հիանալի օր եք ընտրել Սահմանադրության վրա հարձակվելու համար։ Ուղիղ 79 տարի առաջ ֆաշիստները անցան սահմանը և սկսեցին «պլան Բարբարոսա»-ի իրագործումը։ Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր»,-գրել է նա իր էջում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»