Սկսվեց. իշխանության խնդրի հանգուցալուծումը մոտ է
Մամուլում տեղեկություն է տարածվել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել են նաեւ ներքաղաքական հարցեր: Իրավիճակը թեժացել է Ազգային ժողովում մեծամասնության նախաձեռնությունից հետո, որով փորձ է արվում լուծել ՍԴ նախագահի եւ կազմի փոփոխության հարցը: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ կանոնակարգում փոփոխությունների մասին օրենքը, որը հնարավորություն է տալիս դրանք ստորագրել ԱԺ նախագահին, առանց ՍԴ դիմելու:
Նախկին ռեժիմի ներկայացուցիչների համար դա կենսական հարց է, քան որ ներկայիս ՍԴ-ն նրանց անվտանգության որոշակի երաշխիք է: ԲՀԿ-ն փորձում է Սահմանադրական դատարանում վիճարկել մեծամասնության ընդունած օրինագծերը, ինչը հնարավորություն կտա կասեցնել ՍԴ կազմի փոփոխությունը: Սահմանադրական վեճը թեժացավ Վենետիկի հանձնաժողովի կարծիքից հետո, որը կողմերը մեկնաբանում են սեփական դիրքերից:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում մի շարք կուսակցություններ ու խմբեր, որոնք ասոցացվում են նախկին համակարգի հետ: Խոսվում է ընդդիմադիրների համախմբման ու հուշագիր ստորագրելու մասին: Միեւնույն ժամանակ, մինչ այժմ նկատվում են որոշակի տարաձայնություններ, որոնք հնարավոր է կապված են նախկին համակարգի ներսում վաղուց առկա հավակնությունների, շահերի ու խնդիրների հետ:
Արդյոք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը կհարթի այդ տարաձայնությունները, որոնց ազդեցության տակ տարբեր խմբեր են գործում: Եվ հնարավո՞ր է համախմբում միասնական օրակարգի շուրջ: Մասնավորապես, խոսվում է անցումային կառավարության մասին, մինչեւ նոր ընտրություններ: Մյուս կողմից, այս խմբերը չեն ներկայացնում Հայաստանի ապագայի վերաբերյալ որեւէ կոնցեպտուալ մոտեցումներ ու ծրագրեր:
Իշխանության համար մի կողմից թվում է բարդանում է իրավիճակը, քանի որ այս ուժերը տիրապետում են ներքին ու արտաքին մեծ ռեսուրսների եւ ի վիճակի են իրականացնել լուրջ գործողություններ: Մյուս կողմից, իշխանության համար ստեղծվում է իդեալական իրավիճակ՝ բոլորին մի տեղում «համախմբելու» առումով, եթե իհարկե իշխանությունը տիրապետում է նման տեխնոլոգիաների:
Ի՞նչ զարգացումներ են սպասվում: Ներքին դերակատարնբերի մեջ համոզում կա մոտ ամիսներին իշխանության խնդրի հանգուցալուծման կապակցությամբ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»