«Լուսավոր Հայաստանը» որոշել է դիմել ՍԴ, բայց միայն Քոչարյանի գործով ՍԴ-ում որոշում կայացնելուց հետո
Ազգային ժողովը ժամերի ընթացքում ընդունեց Սահմանադրական փոփոխությունները եւ խախտելով Սահմանադրությունը այն չուղարկեց ՍԴ կարծիքի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Բացի այդ, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարեց, որով ՀՀ նախագահին զրկեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու իրավունքից»,-ասաց նա:
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր հերթին նշեց. «Միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող ՀՀ քաղաքացու համար պարզ էր, որ այն բոլոր գործողությունները, որ կատարվեցին խախտում են Սահմանադրությունը: Առաջին խախտումն այն է, որ երբ ԱԺ-ի կողմից ընդունվում են սահմանադրական փոփոխությունները, մինչեւ երկրորդ ընթերցումը պետք է ուղարկվեն ՍԴ եզրակացության համար: Դա կարգավորվում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով: Սա ակնառու խախտում է եւ այս հարցը պետք է դառնա քննարկման առարկա: ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը որը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա ՍԴ դիմումը, այլ կերպ է մեկնաբանվել իշխանության ներկայացուցիչների կողմից:
Մյուս կարեւոր խախտումն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններով ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իրավունքից, ինչը եւս ՀՀ օրենսդրության եւ Սահմանադրության խախտում է:
Այս խխախտումների հիման վրա Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ԱԺ պատգամավորների 1/5-ին դիմել ՍԴ: ՍԴ դիմելու հիմքերից մեկը օրենքների, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի վիճարկումն է: Այս հիմքով վիճարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան փոփոխությունները, որով ՀՀ նախագահինզրկել են իր լիազորություններից:
Մեկ այլ հիմքը սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է: Վեճն այն է, թե արդյոք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմել Սահմանադրական դատարան, թե ոչ: Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը ՍԴ-ն է»:
Անդրադառնալով նրան, որ պետք է ՍԴ-ում վիճարկվեր սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը, Տարոն Սիմոնյանն ասաց. «ՍԴ 168-րդ դրույթի համաձայն դա չի կարող վիճարկվել ՍԴ-ում, որովհետեւսահմանադիրը այդ դրույթը գրել է այն կանխավարկածով, որ ԱԺ-ն ինքը պարտավոր դիմել ՍԴ:
Եթե մեր գործընկերները այս հիմքերն նտեսում են, ապա ես հիմքեր ունեմ կասկածելու, որ նրանք կամ գիտակցված խեղաթյուրում են Սահմանադրության պահանջները, կամ էլ ամբողջ հասարակության մեջ ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում»:
Էդմոն Մարուքյանը խոսեց այն մասին, որ կա պնդում, որ այս ամենը առնչություն ունի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետ, որը նախատեսված է հուլիսի 7-ին. «Որպեսզի քորեւէ ձեւով չմիջամտենք այս գործընթացին, այսինքն չընկալվի, որ մենք նույնպես փորձում ենք միջամտել այս գործընթացին… վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է3 ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ընդհանրապես ժամկետ չկա: Հիմա մենք դիմումի վրա կաշխատենք, կուժեղացնենք մինչեւ այն պահը, եւ հենց որ այդ գործով նիստը տեղի կունենա եւ կավարտվի, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված մեր դիմումը: մոտավորապես օրերի խնդիր է: ԼՀԿ-ն գործընթացը պահպանելու է միայն իրավական տիրույթում, եւ թույլ չենք տալու, որ կողմերից մեկն ի շահ ծառայեցնի այս գործընթացը: Ավելին, մենք ըստ էության, սկզբունքային պաշտպանության դերից ենք հանդես գալիս»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»