ՀՀ վարչապետը և նախագահը, որպես հեղաշրջման համահեղինակներ, Հայաստանը ներքաշել են խորը ճգնաժամի մեջ, ինչը հղի է վտանգավոր և անկանխատեսելի զարգացումներով. Ռուբիկ Հակոբյան
Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ-ի և ՀՀ նախագահի կողմից ընդունված և ստորագրված օրենքներին՝ դրանք որակելով հակասահմանադրական: Նրա դիտարկմամբ՝ ՍԴ-ն պետք է և պարտավոր է շտապ արտահերթ նիստ հրավիրել, նաև ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները նկատի ոնենալով, համապատասխան որոշումներ ընդունել սողացող սահմանադրական հեղաշրջումը կանխելու համար։ Հակոբյանի գրառումը՝ ստորև.
«Վերջին զարգացումներին՝ ԱԺ-ի և ՀՀ նախագահի կողմից հապշտապ ընդունված և ստորագրված հակասահմանադրական օրենքներին ի պատասխան, ՍԴ-ն պետք է և պարտավոր է շտապ արտահերթ նիստ հրավիրել, նաև ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները նկատի ունենալով, համապատասխան որոշումներ ընդունել սողացող սահմանադրական հեղաշրջումը կանխելու համար։
ՀՀ վարչապետը և ՀՀ նախագահը, որպես հեղաշրջման համահեղինակներ, Հայաստանը ներքաշել են խորը ճգնաժամի մեջ, ինչը հղի է վտանգավոր և անկանխատեսելի զարգացումներով։
Հ.Գ. Անհրաժեշտության դեպքում անձամբ կլինեմ ՍԴ-ի մոտ՝ զոմբիների կողմից ՍԴ-ն հնարավոր ճնշումներից պաշտպանելու համար»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»