«Թուրքիայի գործողությունները Լիբիայում քրեական և պատմական պատասխանատվություն են ենթադրում». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայում այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան Լիբիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի համար քրեական և պատմական պատասխանատվություն պետք է կրի: Այս մասին գրում է Gazete Duvar պարբերականը:
Մակրոնը, պատասխանելով լրագրողների հարցին Թուրքիայի` Լիբիայում իրականացվող գործողությունների և ՄԱԿ-ի` Լիբիա զենք մատակարարելու արգելքի մասին, ասել է. «Այդ գործողությունները պատմական և քրեական պատասխանատվություն են ենթադրում ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկրի համար»:
Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիայի համար «անընդունելի է Թուրքիայի միջամտությունը Լիբիայում»:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Խալիֆա Հաֆթարի բանակի հետ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»