ՍԴ դատավոր են ուզում նշանակել մի մարդու, ով հայտարարեց, որ ինքը չի կարող խոսել հոկտեմբերի 27-ի մասին, քանի որ պաշտոնյա է. Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ըստ օդում կախված լուրերի Սահմանադրական դատարանի դատավոր են ուզում նշանակել Հայաստանում ընտրակեղծիքների ՊԱՊԱՅԻՆ: Մի մարդու, ով, օդում կախված լուրերի համաձայն, 1995 թ, բանալիով փակել է Ռոբերտ Ամիրյանին (ով այդ պահին ԿԸՀ նախագահն էր) , որպեսզի ԱԺ ամբիոնից ինքը կարդա ընտրությունների և հանրաքվեի «արդյունքները»: Մի մարդու, ով, դեռևս 2000 կամ 2001թ այդ նույն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը չի կարող խոսել հոկտեմբերի 27-ի մասին, քանի որ պաշտոնյա է: Ամեն ինչ կասի այն ժամանակ, երբ պաշտոն չունենա: 2008թ -ից նա որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն մինչ օրս ոչինչ չի ասել: Եվ վերջապես մի մարդու, ով, օդում կախված լուրերի համաձայն, եղել է տարբեր դեգենեռալների հարյուրավոր հանցագործությունների կոծկողը:
Հ.Գ. Բարև արդարադատություն, մենք քեզ սպասում էինք»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»