«Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան»
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման և վարակից մահացությունների ահագնացող թվերին և հայտարարել է."...Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է..."
Այս մարդը կամ չի հասկանում իր իրական մեղքի բաժինը, կամ էլ հասկանալով միտումնավոր ամեն ինչ տանում է այլ ուղղությամբ...
Նիկոլի և նրա առողջապահության նախարարի մեղավորությունը նրանում է, որ երկու շաբաթից ավել մարդկանց համոզում էին, որ կորոնավիրուսը վտանգավոր վարակ չէ և էժանագին հումորներով մարդկանց ուշադրությունն էին շեղում՝ կարևորելով ապրիլի 5-ի հանրաքվեն և կազմակերպելով մարդաշատ հանդիպումներ և հանրահավաքներ...
Նիկոլի մեղավորությունը նրանում է, որ Հայաստանում կորոնավիրուսով առաջին հիվանդի դեպքի բացահայտումից հետո, ի տարբերություն շատ այլ երկրների, չդադարեցրեց դեպի Իտալիա ավիաչվերթները և չփակեց սահմանները հարևան Իրանի հետ, որտեղ արդեն մոլեգնում էր այդ վարակը...
Նիկոլի մեղավորությունը նրանում է, որ միայն մտածելով աշխատատեղերի մասին և երկրորդական պլան մղելով մարդկանց առողջությունը, մարդկանց տանը պահելու և վարակի տարածումը կանխարգելելու համար ժողովրդին ընդամենը միանգամյա օգնություն տրամադրեց՝ ստիպելով մարդկաց մեկամսյա կարանտինից հետո հիմնականում անցնել կյանքի հին ռեժիմին...
Մեկը չկա Նիկոլին բացատրի, որ ի տարբերություն շատ այլ երկրների Հայաստանի նման փոքրիկ երկրիրը կորոնավիրուսի տարածման և դրանից մահացությունների քանակով աշխարհում առաջատարներից է...
Մեկը չկա Նիկոլին նաև բացատրի, որ եթե շատ այլ երկրների ղեկավարներ, որոնց նա ակնարկում է, մեղավոր էլ են իրենց երկրներում կորոնավիրուսի տարածման համար, ապա ի տարբերություն նրա, նրանք բավական շոշափելի ֆինանսական և սոցիալական օգնություն են տրամադրել իրենց երկրների բնակչությանը...
Ու չփորձի որևէ մեկը հայտարարի, որ Հայաստանը գումար չունի... Բավական գումար ունի, որը ծախսվում է Նիկոլի և նրա թիմակիցների վրա... Մի երկու օրինակ...Իշխանության գալուց հետո, ըստ ԶԼՄ-ների, պարգևավճարների համար Նիկոլի կառավարությունը հատկացրել է 110 միլիոն դոլար... Մի հետաքրքիր փաստ ևս. ըստ ԶԼՄ-ների, եթե 2017 թ-ին ԱԺ-ում պարգևավճարների համար ծախսվել է 33 միլիոն դրամ, ապա 2019 թ-ի փետրվարից մինչև 2020 թ-ի փետրվարը՝ 580 միլիոն դրամ...
Հ.Գ. Չորս ամիս է Նիկոլը Հայաստանում կորոնավիրուսի տարածման մեղավորներին է ման գալիս ու չի կողմորոշվում, թե վերջնական ու՛մ մեղավոր ճանաչի՝ ժողովրդին, թե ընդդիմադիրներին... Ինչպես տեսնում ենք, նա և իր առողջապահության նախարարն այս ցուցակում չկան...»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»