Ստեղծվել է ռոբոտ, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը
Բահրեյնում ստեղծել են ռոբոտ, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը և այլ միկրոօրգանիզմները: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Ռոբոտը տիրապետում է 12 լեզվի, չափում է մարմնի ջերմաստիճանը, պատասխանում է ձայնային հրամաններին և օգտագործում պացիենտի ճանաչման տեխնոլոգիան։
Այն ազդում է վիրուսի վրա կարճ ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ: 30 րոպեում այն սպանում է բոլոր միկրոօրգանիզմների 90 տոկոսը` ոչնչացնելով նրանց մեմբրանը, ինչի արդյունքում օրգանիզմների ԴՆԹ-ն ոչնչանում է: Միևնույն ժամանակ, գործընթացի ժամանակ մարդկանց ներկայությունն արգելված է, քանի որ սարքից արձակվող լույսը կարող է վնասակար լինել:
Ըստ Արևելյան Անգլիայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Հանթերի՝ ուլտրամանուշակագույն լույսն արդյունավետորեն պայքարում է վիրուսների մեծ մասի դեմ, ուստի «զարմանալի չէ, որ ուլտրամանուշակագույն լույսն ապաակտիվացնում է կորոնավիրուսը»:
Այժմ վերոնշյալ ռոբոտն անցնում է փորձարկման մի քանի փուլ։ Երկու այլ ռոբոտներ արդեն գործարկվել են Բահրեյնի բժշկական հաստատություններում: Բահրեյնի Առողջապահության նախարարության բժիշկ Վալիդ ալ Մանեան այս սարքերն անվանել է «բժշկական հեղափոխություն», քանի որ նրանք կարող են օգնել բժիշկներին և բուժքույրերին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»