Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար կարևոր է ինչպես կայուն և բարգավաճող Հայաստան կառուցելու գերխնդիրը, այնպես էլ արտաքին հարաբերությունների բնականոն զարգացմանը նպաստելը: Եվ այդ համատեքստում, բնական է, որ Հայաստանի և մեր երկրի դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելը, ինչպես նաև տեղի հայ համայնքի հետ կապերը զարգացնելը մշտապես եղել է քաղաքական ուժի և անձամբ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում:
Վերջին շրջանում Հայաստանում սկիզբ առած հակառուսական տրամադրություններ արթնացնելու և երկու երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները վտանգելու փորձերը, բնական է չէր կարող վրիպել ԲՀԿ առաջնորդի ուշադրությունից: Նա պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի չեզոքացվեն նման տրամադրությունները և երկու երկրների հարաբերությունները է՛լ ավելի խորանան և ամրապնդվեն: Իսկ այդ հարաբերությունների սասանմանն ուղղված ցանկացած ոտնձգություն արժանանալու է խորհրդարանական անենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի ամենասուր քննադատությանը, քանի որ այն հակասում է ո՛չ միայն մեր պետության, այլև հասարակության շահերին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»