Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլական պատգամավորը՝ պարետին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ դիմել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ «Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն անելիս» հղում են անում պարետի բարձր անվանը:
«Տեղյա՞կ եք արդյոք, որ բնակավայրերից շատ հեռու, կատարյալ ամայության մեջ, խոր ձորերում, բնության գրկում հանկարծ ժայռի հետևից ոչ ծառայողական մեքենայով դուրս են պրծնում մեր փառապանծ ոստիկանները ու հարյուրավոր կիլոմետրեր կտրած, չորս ամիս տանը ինքնամեկուսացած ու թթվածնի կարոտ քաղաքացիներին իջեցված դիմակի համար տուգանում՝ հարամ անելով ամբողջ հանգիստն ու գցելով ծայրահեղ նյարդային վիճակի մեջ։ Կխնդրեմ կառավարությունից, ԱԺ-ից կամ հենց պարետատնից գոնե մեկը պատասխանի՝ արդյո՞ք սրա համար է ընդունվել այդ որոշումը։ Արդյո՞ք այդ նույն ձորում, բնակավայրից դուրս եթե տեսնեին ինձ ու ընտանիքիս անդամին, բայց ոչ թե մեքենայի մեջ, այլ խոտերի մեջ առանց դիմակ հանգիստ զբոսնելիս, իրավունք կամ որևէ պատճառ կունենայի՞ն մեզ տուգանելու։ Արդյո՞ք մենք որևէ կերպ մեր վարքագծով նպաստել ենք վարակի տարածմանը կամ դրսևորել ենք անարգանք հասարակական կարգի նկատմամբ։ Արդյո՞ք չեք զգում, որ լրիվ հարթ տեղը ձեր դեմ եք տրամադրում ձեր հանդեպ միանգամայն լոյալ քաղաքացիներին։ Եվ վերջապես, արդյոք ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին։ Ձախ նկարում՝ իմ մեքենան, որն ուղևորվում էր դեպի Ջերմուկի ջրվեժ, աջից՝ խրոխտ կապիտան Բագրատյանը՝ պարետի անունից «կրակ արձակելիս»,- գրել է Առաքելյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»