Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ Կարապետյան Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող «Երևանի ադրբեջանական թատրոնը». Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարզարշավը՝ Կիրանցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան
Հունիսի 1-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Գյումրիում16 միլիոն դրամ՝ սեփական տան համար․ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենաԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին,«քաղաքականությամբ չզբաղվողներին» կյանքն առաջինն է հարվածումՌոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներինՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Իսկ կառավարիչը տեղյա՞կ է, թե այդ միավորների արտադրությունը ո՞ր թվականներից է սկսվել․ ԱբրահամյանՌուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղՍերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման վերաբերյալ խորհրդակցությունների«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանՀամատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ
Տնտեսություն

Եթե Կառավարությունը բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, նվազագույնը 80,000 գործազուրկ կավելանա․ Գագիկ Մակարյան

Եթե Կառավարությունն այժմ բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, գործազրկության մակարդակը բավականին կբարձրանա, իմ հաշվարկներով՝ նվազագույնը մինչև 80 հազար գործազուրկ կավելանա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ «Հակաճգնաժամային միջոցառումները տարբեր էֆեկտիվությամբ ազդում են, բայց դրանք, ցավոք, շատ որոշիչ չեղան տնտեսության համար։ Ավելի այլ քայլեր պետք է արվեն, որոնք դեռ չեն արվում։ Հետևում եմ Կառավարության նիստերին և ԱԺ օրակարգին, տեսնում եմ, որ ավելի արդյունավետ, ուժեղ տնտեսական օրենքներ, փոփոխություններ չեն ընդունվում»,- նշեց նա։ Գագիկ Մակարյանի խոսքով՝ ձեռնարկությունների մեծ մասը գումարներ չունի աշխատավարձ վճարելու, ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու համար, արդեն իսկ կան նաև սնանկացման դեպքեր․ «Վերքեր ստացած բիզնեսին, տնտեսությանը հարկավոր է բուժել, իսկ մենք նույն ռիթմով, ձևով շարունակում ենք հարկեր հավաքագրել»,- ասաց նա։

- Պարոն Մակարյան, արտակարգ դրության սահմանափակումներից հետո ի՞նչ վիճակում են այժմ գործատուները, ի՞նչ վնասներ է կրել բիզնեսը։ Տվյալներ ունե՞ք, թե քանի բիզնես է փակվել այս ընթացքում։

- Բիզնեսների փակման վերաբերյալ տվյալներ դեռ չունենք, բայց մենք 2 ամիս առաջ վերլուծություն ենք կատարել․ ձեռնարկությունների մոտ 86 տոկոսը նշել էր, որ իր գործունեությունը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի մինչև 90 օր։ Այդ 90 օրը հուլիսի վերջին է ավարտվում, այսինքն, մենք դեռ պետք է սպասենք՝ տեսնելու համար, թե արդյոք կարողանում են իրենց գործունեությունը վերականգնել նախկին մակարդակին։ Բայց քանի որ զուգահեռ կորոնավիրուսի բացասական ազդեցությունը շարունակվել է, կարծում եմ, որ այդ ժամկետը կերկարի։ Բնականաբար, ավելի շատ տուժողը տուրիզմի, սպասարկման, հանրային սննդի ոլորտներն են, կարի ոլորտի որոշ ընկերություններ տևական ժամանակ չաշխատեցին։ Նաև պահածոյացման գործարանների մոտ խնդիրներ կան՝ պայմանավորված այլ երևույթներով, օրինակ, նախկինում վերցված վարկերի վերադարձելիության կամ նոր մթերումներ կատարելու համար գումարների բացակայությունը, ՌԴ-ում գների անկումը, որի պատճառով իրենց ապրանքները քիչ կամ էժան են վաճառվել, հատկապես՝ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ։ Մարդիկ դեռ անցյալ տարվանից վարկեր ունեն վերցրած, որոնք դեռ փակված չեն, հիմա մտածում եմ, որ աշնանը՝ խաղողի մթերման ժամանակ, այդ վարկերը դեռ չփակած` հիմա իրենք նոր վարկեր կվերցնե՞ն, թե՞ ոչ, կմթերե՞ն, թե՞ ոչ։ Սա կարող է կոլապսի բերել գյուղատնտեսության ոլորտում, շատ մեծ քանակի մթերքներ ուղղակի չմթերվեն, չվերցվեն վերամշակման համար։

- Տնտեսվարողների վատ վիճակը, բնականաբար, վատ է անդրադառնում նաև աշխատողների վրա։ Օրինակ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված` ապրիլ ամսվա արձանագրությամբ՝ 71 հազար 471 աշխատատեղ էր փակվել, որից  50 հազարը վերաբացվել է, իսկ մնացածն այլևս չեն վերաբացվելու։ Կարո՞ղ է գործազրկության մակարդակն էլ ավելի բարձրանալ։

- Այդ ձեռնարկություններին ուղղված հարցումները, որ մենք կատարեցինք, նրանց մեծ մասը նշում էր, որ ինքը գումարներ չունի աշխատավարձ վճարելու և իր ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու համար։ Այո, բիզնեսը հնարավոր է չկարողանա վերականգնվել, գնա փակման, սնանկացման։ Ի դեպ, սնանկացման դեպքեր արդեն կան, կազմակերպություններ կան, որ իրենք իրենց սնանկ են ճանաչել կամ պետական մարմիններն են աստիճանաբար ճանաչում։ Այստեղ կարևոր է նաև, թե Կառավարությունը ինչպես են ուզում օգնել, որ վերականգնվի իրավիճակը։ Հակաճգնաժամային միջոցառումները տարբեր էֆեկտիվությամբ ազդում են, տարբեր նշանակություն ունեցել են, բայց դրանք, ցավոք, շատ որոշիչ չեղան, գերակշռող չեղան տնտեսության համար։ Ավելի այլ քայլեր պետք է արվեն, որոնք դեռ չեն արվում՝ կապիտալ ծախսերը, պետական գնումների ծավալները ցածր մակարդակի վրա են։ Օրինակ, շինարարությունը կարող է շատ լավ գեներացնել ամբողջ շինարարական շղթայի զարգացումը՝ շինարարական նյութերի արտադրությունից մինչև ներմուծվող շինանյութերը, շինարարական պրոցեսները։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքների ուղղությամբ դանդաղ է գնում գործընթացը։ Կապիտալ ծախսերի բավականին մեծ թերակատարում է եղել։ ՀՀ-ն նաև շատ ուշադրություն պետք է դարձնի պարենային անվտանգության խնդիրներին, որովհետև Հայաստանը ավելի բլոկադայի մեջ գտնվող պետություն է՝ փակ սահմանների, Վերին Լարսի խնդրի առումով։ Տեղական արտադրությունները նաև կարելի էր զարգացնել՝ պետական աջակցություններով, որոնք բերեին պարենի ապահովման և գյուղատնտեսական ոլորտի զարգացման, վերամշակվող արդյունաբերության զարգացման, նոր աշխատատեղերի։ Ես հետևում եմ Կառավարության նիստերին և ԱԺ օրակարգին, տեսնում եմ, որ կտրուկ, ավելի արդյունավետ, ավելի ուժեղ տնտեսական օրենքներ, նորմատիվներ կամ փոփոխություններ չեն ընդունվում։

- Հակաճգնաժամային միջոցառումներից խոսեցիք, այդ համատեքստում մեկ այլ հարց էլ է բարձրացվում, որ մենք 4-5 ամիս է արտակարգ դրության իրավական ռեժիմում ենք ապրում, բայց աջակցությունը միանվագ է եղել։

- Այո, և այսպես շարունակելը, տարին այդ ձևով ամփոփելը շատ բարդ կլինի բիզնեսի համար։ Տնտեսությունը երբ ընկնում է, տնտեսության անկումը վերականգնելը բավականին դժվար է։ Դրա համար շատ կարևոր է, որ ուշադրություն դարձվի, որ այդ անկումը ուժեղ տեղի չունենա։

- ՊԵԿ-ը տվյալներ էր հրապարակել, որ 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազումը կազմել է 17.6 մլրդ դրամ կամ 2.3%: Այսինքն` բիզնեսները փաստացի ամբողջ ծավալով չեն աշխատում, բայց հարկերը պետությունը վերցնում է, ընդամենը 2․3 % է քիչ հավաքագրվել։ Սա ավելի ծանր վիճակում չի՞ դնում բիզնեսին, հարկային արձակուրդներ չպե՞տք է տրամադրվեին։

- Իհարկե։ Մենք դեռ ապրիլ ամսից Կառավարությանը դիմել էինք ու բազմիցս ասել ենք, որ անպայման արձակուրդներ տրվեն, նույնիսկ հարկային բեռի թեթևացում իրականացվի։ Ես օրինակ առաջարկել էի 5 կարևոր օրենքներ վերանայել, որոնք շատ կարևոր են տնտեսության համար այս իրավիճակում՝ Հարկային, Աշխատանքային օրենսգրքերը, սնանկության, ներդրումների, ազատ տնտեսական գոտիների մասին օրենքները։ Սրանք կարող էին նախապայմաններ ստեղծել, որովհետև վերքեր ստացած բիզնեսին, տնտեսությանը հարկավոր է բուժել, առողջացնել, իսկ մենք նույն ռիթմով, ձևով շարունակում ենք հարկեր հավաքագրել։ Ենթադրենք գործատուները վերջին կոպեկները տվեցին հարկերին, չուզեցին տույժ ու տուգանքների ենթարկվել, բայց հետո՞, իրենք արդեն կանխիկ գումար չեն ունենա աշխատելու համար։ Այսինքն, եթե փող չկա, Կառավարության միջոցառումներից ոչ բոլորն են օգտվել, ուրեմն բիզնեսը բնականաբար կամ պետք է գնա շատ խիստ սահմանափակման՝ աշխատեղեր կրճատի, կամ պետք է ժամանակավոր դադարեցնի իր գործունեությունը։ Այս ռիսկերը կան։ Եվ ինչն է ցավալին, որ այս հարցերի շուրջ պետական մարմինները վերլուծություններ պետք է անեն, տեղեկությունը օգտագործվի, բայց մենք տեսնում ենք, որ նաև այս պրոցեսը չկա։

- Եթե Կառավարությունն այժմ բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, որի անհրաժեշտությունը տեսնում եք, ինչի հետևանքներ կլինեն։

- Ես ենթադրում եմ խնդիրների առաջացում կամ խնդիրների սրացում։ Առաջինը՝ տնտեսական անկում կլինի, երկրորդ՝ գործազրկությունը բավականին կարող է ավելանալ, իմ հաշվարկներով՝ նվազագույնը մինչև 80 հազար գործազուրկ կավելանա։ Երրորդը՝ ներքին սոցիալական վիճակը կարող է սրվել, չորրորդը՝ ՀՀ գյուղատնտեսությունը, եթե վերամշակման պրոցեսները չավարտվեն, կգնա աղքատացման, այսինքն` հատկապես գյուղական աղքատությունը կարող է ավելանալ։ Բայց ամենակարևոր խնդիրներից մեկը նաև հետևյալն է․ այսօր կորոնավիրուսի պայմաններում տնտեսության վերադասավորումներ են կատարվում աշխարհում, Հայաստանն էլ իր տնտեսությունը պետք է վերադասավորի՝ որոշակի ճյուղեր պետք է առաջ մղվեն, որոշակի ճյուղերի դերը պետք է հակառակը՝ նվազեցվի։ Այսօրվանից Կառավարությունը պետք է պատրաստվի հետկորոնավիրուսային իրավիճակում՝ որ ուղղությամբ պետք է աշխատի, բայց դա էլ չենք տեսնում։ Ես չգիտեմ Կառավարությունում ինչն է խնդիրը՝ տնտեսագիտական մտքի խնդիր է, թե գերատեսչության ղեկավարների խիզախության խնդիրն է, որ չեն խոսում, վախվորած են։ Վարչապետն էլ փորձում է ինչ-որ բաներ առաջ մղել, բայց այսօր հիմնականում կորոնավիրուսի օրակարգն է առաջ շարժվում, բայց օրակարգի մեջ պետք է լուրջ դերակատարություն ունենա տնտեսական մասը։