Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ամառային արձակուրդների շրջանն ավարտվեց, տուրիստական ուղևորությունների և ակտիվ հանգստի հիմնական հոսքերը աստիճանաբար նվազում են, և սահմանային անցակետերում կյանքը վերադառնում է բնականոն հուն։ Ամառային այս պիկային փուլն ամենամյա այն ցուցիչն է, որով հնարավոր է օբյեկտիվորեն գնահատել սահմանային ենթակառուցվածքների ու պետական ծառայությունների պատրաստվածությունն ու աշխատանքի արդյունավետությունը։
Տարիներ շարունակ հայ-վրացական սահմանային անցակետերում տիրող իրավիճակը, մասնավորապես մարդկանց ու մարդատար տրանսպորտային միջոցների ահռելի կուտակումներն ու ժամեր տևող հերթերը դարձել էին քաղաքացիների և զբոսաշրջիկների ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Ծանրաբեռնված շրջաններում սահմանահատումը հաճախ վերածվում էր լուրջ խոչընդոտի։ Այս տարվա ցուցանիշներն ու փաստացի իրավիճակը ցույց են տալիս, որ ոլորտում արձանագրվել է որակական փոփոխություն։ Հայաստանի սահմանային անցակետերում իրականացված բարեփոխումների, ենթակառուցվածքների արդիականացման և թվային համակարգերի ներդրման արդյունքում սահմանահատման գործընթացի արագությունն ու կազմակերպվածությունը հասցվել են բարձր մակարդակի։
Տեղում ապահովված է ներգրավված բոլոր կառույցների համակարգված աշխատանքը։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները, ԱԱԾ սահմանապահ զորքերը և տվյալ հատվածում երթևեկությունը կարգավորող պարեկային ծառայությունն իրականացնում են ընթացակարգերն անհամեմատ ավելի սեղմ ժամկետներում։
Եթե նախկինում որպես արդյունավետ աշխատանքի օրինակ հաճախ մատնանշվում էր վրացական կողմի փորձը, ապա ներկայում հայկական ծառայությունների սպասարկման արագությունը չի զիջում, իսկ որոշ ընթացակարգերով գերազանցում է տարածաշրջանի համանման ցուցանիշները։ Վիճակագրական տվյալները ևս փաստում են ընթացակարգերի արդյունավետության մասին. «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման և ձևակերպումների պարզեցման շնորհիվ մեկ տրանսպորտային միջոցի և ուղևորի սպասարկման միջին ժամանակահատվածը կրճատվել է, ինչը թույլ է տալիս ծանրաբեռնված օրերին ևս ապահովել անցակետերի անխափան թողունակությունը։ Սահմանային անցակետերում գրանցված ընթացակարգային այս բարելավումները կրում են համակարգված բնույթ՝ նպաստելով զբոսաշրջային հոսքերի սպասարկման ժամանակի կրճատմանն ու տրանսպորտային միջոցների արդյունավետ կառավարմանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»