Այս իշխանությունների համար պետբյուջեի ԱՄԵՆԱՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾԸ դա ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ հոդվածն է. Հայկ Ֆարմանյան
Մեկ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
Խորացող ճգնաժամի պայմաններում, երբ տուժած ոլորտների քաղաքացիներին և չաշխատող քաղաքացիներին, կառավարությունը զլանում է անգամ գոնե չնչին գումար վճարել, այն էլ այն դեպքում, երբ բազմաթիվ տնտեսվարողներ ստիպված են աշխատատեղեր կրճատել, երբ առանձին ոլորտներում եկամուտները կրճատվել են մինչև 90%-ով, երբ բազմաթիվ ոլորտներ ընդհանրապես մատնվել են անգործության։
Այս պայմաններում ականատես ենք լինում ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻՆ (ԱԺ նախագահի հուլիսի 7-ի կարգադրագրով՝ ԱԺ աշխատակազմում մի շարք պետական ծառայողներ պարգևատրվել են ամսական պաշտոնային դրույքի 125%-ի չափով)։
Ինչ է սա նշանակում․ ստիպված եմ մտածել, որ այս իշխանությունների համար պետբյուջեի ԱՄԵՆԱՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾԸ դա ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ հոդվածն է․ ոչ պաշտպանության, ոչ անվտանգության, ոչ սոցիալական, ոչ որևէ այլ ոլորտի ծախսային հոդվածները պաշտպանված չեն, բացի պարգևատրումները։
Հ․Գ․ կարծում եմ, որ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ և ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄՍԽՈՒՄԸ ՙպոզով-պոչով՚ չի լինում․․․․․․․․․․։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»