Փաշինյանն օպերատիվ կապով խոսե՞լ է Ալիևի հետ. ըստ խոսնակի՝ պարզից էլ՝ պարզ է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր իր և Ադրբեջանի նախագահի միջև եղած օպերատիվ կապի մասին, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում կես ժամվա ընթացքում կարելի է տեղեկությունների փոխանակում կատարել: Արդյոք դեռ շարունակում են օպերատիվ կապի մեջ գտնվել և արդյոք Տավուշի ուղղությամբ թշնամու վերջին հարձակումից հետո որևէ կապ հաստատվել է Ադրբեջանի նախագահի հետ՝ ԼՈՒՐԵՐ.com-ը փարձեց պարզել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից:
«Պարզից էլ՝ պարզ է»,- ի պատասխան մեր հարցի ասաց վարչապետի մամուլի խոսնակը՝ նշելով, որ այս պահին որևէ մեկնաբանություն չեն տալիս, դրանց սպասենք օրվա երկրորդ կեսից հետո:
Հիշեցնենք, որ օպերատիվ կապ ստեղծելու մասին Փաշինյանը և Ալիևը համաձայնության էին եկել 2018-ի սեպտեմբերին վերջին՝ Դուշամբեում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»