Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»
Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը
Քաղաքականություն

Արտակարգ դրությունը արդյունավետ չէ, այն ձեռք է տալիս միայն իշխանությանը

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանի կարծիքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը օգտագործվում է վիճահարույց օրակարգերի ընդունման համար:

ԼՈՒՐԵՐ.com- ի հետ զրույցում Ավետիք Չալաբյանն ասաց, որ արտակարգ դրությունն անհրաժեշտ էր միայն կոնկրետ բնակավայրերի մեկուսացման համար, որը հիմա արդեն անարդյունավետ կլինի. «Ներկայումս համավարակի տարածումը վաղուց դուրս է եկել առանձին բնակավայրերի շրջանակներից, ուստի կոնկրետ բնակայրերի մեկուսացումը արդեն շոշափելի արդյունք չի կարող տալ։ Համենայն դեպս, չեմ տեսնում, թե ինչպես է Կառավարությունը անցած չորս շաբաթվա ընթացքում օգտվել ԱԴ իրավական կարգավիճակից՝ համավարակի տարածման դեմ պայքարելու նպատակով »,- ասաց Ավետիք Չալաբյանը:

Չալաբյանը կարծում է, որ արտակարգ դրությունը կարող է դադարել՝ պահպանելով բոլոր կարանտինային միջոցառումները, քանի որ այն մտցվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական սպառնալիքի դեպքում, ինչը չկա Հայաստանում. «Արտակարգ դրության գործողության ընթացքում Կառավարության որդեգրած պայքարի ռազմավարությունը բերել է նրան, որ կիրառվող սահմանափակումների զգալի մասը եղել են ոչ արդյունավետ, և քաղաքացիների և ձեռնարկությունների համար բազմաթիվ ծանր խնդիրներ ստեղծելով, իրականում չեն կասեցրել համավարակի տարածումը, արդյունքում մենք այսօր հայտնվել ենք վատթարագույն երկրների համաշխարհային տասնյակում։ Մեզ պետք է ոչ թե ԱԴ, այլ խելամիտ և թիրախավորված կարանտինային միջոցառումներ՝ հիմնված գիտական մոտեցումների վրա» ,- պարզաբանեց Ավետիք Չալաբյանը:

Ավետիք Չալաբյանն ասաց նաև, որ արտակարգ դրության երկարացում, առանց բավարար հիմնավորման դեպքում, իրենք կվիճարկեն դատական կարգով.  «Իշխանությունները պարտավոր են հիմնավորել վտանգի փաստացի առկայությունը, այլապես մենք կարող ենք այսպես հավերժ ապրել ԱԴ պայմաններում »,- եզրափակեց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանը: