Վանեցյանի կարծիքով Հայաստանի իշխանությունը տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կարծիքով գործ ունենք բացառիկ իրավիճակի հետ, երբ թշնամին երեսուն տարվա մեջ առաջին անգամ նման մասշտաբների հարձակում է գործել ոչ թե՝ Արցախի, այլ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ուղղությամբ։ Սա պետք է առիթ դառնար միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու և բացատրելու, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն՝ Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության, այլև՝ ողջ տարածաշրջանի համար։ Մինչդեռ ընդամենն օրերս Չմիավորված պետությունների բյուրոն, որի կազմում 120 պետություն են, հակահայ հայտարարությամբ հանդես եկավ, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի տարբերություն բանակի, տապալել է իր գործառույթների պատշաճ կատարումը։
Քաղաքական գործիչն, այդ ամենով հանդերձ իր հիացմունքն է հայտնել մեր ժողովրդի միասնության ու համախմբվածության մասին, որը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես է հայությունը մի բռունցք դառնում ընդդեմ արտաքին թշնամու:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»