Տղամարդը ընկել է ընթացող մեքենայի բեռնախցիկից․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է տղամարդը ընկնում ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի բեռնախցիկից, հաղորդում է ՌԵՆ ՏՎ-ն։
Ինչպես պարզվել է, քաղաքացին փրկվում էր առեւանգողներից։ Առկա տեղեկություններով՝ հուլիսի 24-ի երեկոյան Մուսա Ջալիլի փողոցում տղամարդուն եւ նրա ընկերոջը մոտեցել էր երեք քաղաքացի։ Բռնության սպառնալիքով նրանք ծեծել են տղամարդկանց եւ պահանջել նրանցից 60 հազար ռուբլի ավտոմեքենայի վարձակալության համար։
Այնուհետեւ հանցագործները տեղափոխել են տղամարդկանց «Կիա Օպտիմա» ավտոմեքենայի բեռնախցում եւ տարել անհայտ ուղղությամբ։ Ընթացքի ժամանակ տուժածին հաջողվել էր բացել բեռնախցիկի դուռը, նրանցից մեկը դուրս էր թռել մեքենայից եւ կորցրել գիտակցությունը։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները նրա մոտ ախտորոշել են բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաեւ գանգոսկրի կոտրվածք։ Տեղի ունեցածի առնչությամբ իրավապահները ստուգումներ են
անցկացնում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան