Արթուր Վանեցյանին վերագրվող գործը շինծու է
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարվել է ԱԱԾ-ում բացատրություն տալ, քանի որ իրեն վերագրվող գործը նա շինծու է համարել: Վանեցյանի կարծիքով այն ինչ այսօր իրականացվում է իր հանդեպ, իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդման արդյունք է: Նա, նույնիսկ, նախապատրաստվող գործով որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել և, բնականաբար, որևէ պարտավորություն չուներ ԱԱԾ գնալու, բայց այցելել է՝ հարգելով այս ինստիտուտը։
ԱԱԾ-ից դուրս գալուց հետո նա հայտարարել է, որ վերջին ութ ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ փորձում են իր նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում` նպատակ ունենալով կասեցնել իր ակտիվ քաղաքական գործունեությունը, սակայն, ինչ էլ որ լինի, նա շարունակելու է իր սկսած գործը:
Վանեցյանը նշել է նաև, որ ինքն ակտիվ համագործակցում է բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ և չի բացառվում, որ առաջիկայում հանդիպի նաև ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների հետ:
Այնպես որ իշխանությունների այս փորձը ևս կարելի է բավականին անհաջող և չստացված համարել:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան