Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
«Հայաստանի եզդիական համայքն այսօր ոգեկոչում է 6 տարի առաջ Իրաքի հյուսիսում՝ Սինջար քաղաքում զոհված իրենց հայրենակիցների հիշատակը:
Որպես 1915 թվականի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, մենք որևէ դեպքում չենք կարող անտարբեր լինել եղբայրական եզդի ժողովրդի կորստի ցավի ու վշտի նկատմամբ: Եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ոճիրը պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համարժեք գնահատականի, որևէ նմանատիպ հանցագործություն չպետք է անպատիժ մնա: Մեր երկրում որպես լիիրավ քաղաքացիներ ապրում են հազարավոր եզդիներ և նրանց նկատմամբ կատարված քաղաքական, պատմական, ռազմական անարդարությունն ու ոճրագործությունը պետք է հստակ գնահատական ստանան:
Սիրելի՛ եզդի քույրեր և եղբայրներ, կիսում եմ ձեր վիշտը և թող որ այլևս երբեք որևէ ազգ չառնչվի նմանատիպ ոճրագործության: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- ասված է ուղերձում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»