Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ
Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ
Քաղաքականություն

Օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների մեղմացումը տարբեր երկրներում

Չնայած Հայաստանում արտակարգ դրության երկարաձգմանը ևս մեկ ամսով՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացվում են: Դրանցից մեկը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստան մուտք գործելու արգելքի չեղարկումն է: Դա նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան, սակայն միայն օդային ճանապարհով. ցամաքով սահմանը հատելու արգելքը դեռևս շարունակում է գործել:

Հայաստանում դեռ մարտին արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշմամբ  ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիր արգելվել էր՝ բացառությամբ որոշ առանձին դեպքերի: Նման քաղաքականություն են որդեգրել աշխարհի գրեթե բոլոր պետությունները` համավարակի պայմաններում արգելելով կամ խիստ սահմանափակելով օտարերկրացիների մուտքը երկրի տարածք և միայն սեփական քաղաքացիներին թույլատրելով վերադառնալ հայրենիք:

Վերջին ամիսներին աշխարհում Covid-19-ի տարածման տեմպերի որոշակի նվազմամբ պայմանավորված, ինչպես Հայաստանը, այնպես էլ մի շարք երկրներ, մեղմացնում են իրենց տարածք օտարերկրացիների մուտքի հետ կապված սահմանափակումները: Այսպես, Եվրամիության  անդամ շատ երկրների միջև ներքին սահմաններն արդեն բաց են, և որոշումներ են ընդունվում այլ երկրների համար ԵՄ արտաքին սահմանների բացման նպատակահարմարության վերաբերյալ՝ կախված տվյալ երկրներում համաճարակաբանական իրավիճակից: Սակայն, օրինակ, Ավստրիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Չեխիայի դեպքում Շենգենի գոտու մեջ չմտնող և Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար մուտքը սահմանափակ է:

Չինաստան մուտք գործելու համար, օրինակ, պահանջվում է COVID-19-ի ՊՇՌ-թեստ հանձնել թռիչքից 5 օր առաջ, ընդ որում՝ թեստը պետք է կատարվի երկրի միայն այն լաբորատորիաներում, որոնց հավանություն է տվել տվյալ երկրում Չինաստանի դեսպանատունը կամ հյուպատոսությունը: Օտարերկրյա քաղաքացիները պետք է նաև ՉԺՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունում «առողջության վիճակի մասին ծանուցում» ստանան:

ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի կողմից մարտ ամսին սահմանված օտարեկրացիների մուտքի սահմանափակումները դեռևս պահպանվում են: Հուլիսի կեսին մուտքի սահմանափակումը չեղարկվել է միայն ԱՄՆ-ում կրթություն ստացող եվրոպացի ուսանողների համար:

Համավարակի տարածմամբ պայմանավորված` Ռուսաստանը ևս երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտք գործելու հետ կապված խիստ սահմանափակումներ է կիրառել, որոնք առ այսօր շարունակում են գործել: Մասնավորապես, ՌԴ կառավարության մարտի 16-ի կարգադրության համաձայն՝ ժամանակավորապես սահմանափակվել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Բացառությունները վերաբերում են հիմնականում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին և տարանցմամբ այլ երկրներ մեկնողներին: Մեկ այլ կարգադրությամբ թույլատրվել է ԱՊՀ անդամ երկրների, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսետիայի քաղաքացիներին մուտք գործել ՌԴ տարածք՝ իրենց քաղաքացիության երկիր վերադառնալու նպատակով: Նման տարանցումը իրականացվում է տվյալ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ անմիջական համագործակցությամբ և համաձայնեցմամբ: Մարտի 25-ին առանձին կարգադրությամբ սահմանվել են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, ում թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան: Այդ կատեգորիաներն ընդհանուր առմամբ ներառում են հետևյալ անձանց. դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ, բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներ,  օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ստացել են ՌԴ մուտքի վիզա՝ պայմանավորված մտերիմ հարազատի մահվամբ կամ այլ նպատակով ՌԴ ԱԳՆ-ի կողմից մուտքի վիզա ստացած օտարերկրացիներ, ՌԴ վերադարձող ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամ հանդիսացող անձինք (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգրողներ, որդեգիրներ), խնամակալներ և հոգաբարձուներ:

ՌԴ կառավարության մեկ այլ կարգադրությամբ թույլատրվել է բուժման նպատակով ՌԴ տարածք մուտք գործելը՝ բժշկական կազմակերպության կողմից տրված և բուժման հրավերը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում: Հունիսի 25-ի կարգադրությամբ թույլատրվել է աշխատանքային գործունեության նպատակով բարձր որակավորում ունեցող մասնագետների մուտքը Ռուսաստան՝ համապատասխան փաստաթղթերի և թույլտվության առկայության դեպքում:

Հուլիսի 24-ի ՌԴ կառավարության մեկ այլ կարգադրությամբ նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից թույլատրվում է Մեծ Բրիտանիայից, Տանզանիայից և Թուրքիայից ՌԴ ժամանող չվերթներով տվյալ պետությունների քաղաքացիների և այդ պետություններում  մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստան: Բացի այդ, նշված երեք երկրներից Ռուսաստան մուտք գործելու հնարավորությունից կարող են օգտվել նշված երկրներում կացության կարգավիճակ ունեցող այն պետությունների քաղաքացիները, որոնց հետ Ռուսաստանն ունի առանց վիզայի այցելությունների մասին գործող համաձայնագրեր։ Այսինքն, օրինակ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Մեծ Բրիտանիայում ունեն մշտական բնակության իրավունք և պատրաստվում են Ռուսաստան մեկնել Մեծ Բրիտանիայից, կարող են մուտք գործել Ռուսաստան: Օգոստոսի 1-ի կարգադրությամբ վերոնշյալ երկրների ցանկում ավելացել է Շվեյցարիան: Դեռ մարտին սահմանված մյուս արգելքներն ու սահմանափակումները ՌԴ մուտք գործելու մասով դեռևս շարունակում են մնալ ուժի մեջ:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` արդեն սեպտեմբերից Ռուսաստանը վերսկսի կանոնավոր ավիափոխադրումները, այսպես կոչված, «մերձավոր արտասահմանի» երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Դա պայմանավորված է Ռուսաստանում և այդ երկրներում համաճարակաբանական իրավիճակի որոշակի կայունացման, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ստեղծման հետ:

Այսպիսով համավարակի ընթացքում մեծ թվով երկրներ, սեփական բնակչության անվտանգության նկատառումներից ելնելով, դեռ տարեսկզբին որդեգրել էին արտաքին աշխարհից ինչ-որ չափով մեկուսանալու քաղաքականություն` տարբեր սահմանափակումներ մտցնելով օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար: Այժմ այդ երկրներից շատերը սկսել են զգուշավորությամբ վերանայել սահմանափակումները` հաշվի առնելով, որ նկատվող դրական միտումները շատ փխրուն են: Ուստի միայն համաճարակաբանական իրավիճակի փոփոխությամբ է պայմանավորված այն, թե որևէ երկիր կգնա օտարերկրյա քաղաքացիների մուտի սահմանափակումների թուլացման, թե կպահպանի կամ անգամ կխստացնի դրանք:

Վարդուհի Հարությունյան