Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ջուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Պարգեւատրում բարձրաստիճաններին, թե՞ պաշտոնից բխող «ժառանգություն». Թադեւոս Ավետիսյան

Պարգեւատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու՝ տարբերակված գործառույթ։ Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Պարգեւատրում բարձրաստիճաններին, թե՞ պաշտոնից բխող «ժառանգություն»

Իհարկե, հիմնական աշխատավարձի, ընդհանուր վարձատրության եւ ընդհանրապես իրական եկամուտների ցանկացած բարձրացում ինքնին դրական է այդ եկամուտները ստացողների համար: Սակայն հավաքական գնահատման տեսանկյունից անհրաժեշտ է հաշվի առնել առարկայական մի շարք հանգամանքներ եւ վերաբերելի ցուցանիշներ:

Նախ՝ տեղին է հիշեցնել, որ մեր երկիրը Սահմանադրությամբ հռչակված է՝ որպես սոցիալական պետություն, իսկ օրվա իշխանությունների սոցիալական հիմնական կարգախոսն է՝ «նպաստից դեպի աշխատանքը», որի համար էլ խոստանում են. «առաջին հերթին եւ միջինից բարձր տեմպերով ապահովելու են աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն 2019թ. մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6 տոկոսով, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճից ավելի քիչ չափով: 2020թ. առաջին կիսամյակում միջին աշատավարձն ունեցել է նվազման միտում, որի հետեւանքով հունիսին՝ հունվարի համեմատ այն նվազել է շուրջ 5 տոկոսով, իսկ ոչ պետական հատվածում՝ շուրջ 8 տոկոսով:

Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2019թ. չի բարձրացվել, իսկ 2020թ. այն բարձարացվեց շուրջ 24 տոկոսով եւ ներկայումս կազմում է 68000 դրամ: Պետական համակարգի հիմնական աշխատավարձերի չափերը որոշող բազային աշխատավարձը 2019-2020թթ չի բարձրացվել: Այսինքն՝ կրտսեր եւ միջին պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների իրական եկամուտները կրճատվում են՝ գնաճով պայմանավորված: 2019-2020թթ չի նվազել մինչեւ 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը: Նրանց շուրջ 40 տոկոսն աշխատող աղքատներ են: Հիմա էլ համայնքային բյուջեներն ավելացնելու իրական նպատակադրմամբ՝ պատիկներ անգամ բարձրացվում է սոցիալապես անապահով խմբերի անշարժ գույքի հարկային բեռը՝ շքեղությունը հարկելու քողի տակ:

Պաշտոնական վերջին տվյալներով մեր երկրի բնակչության 23,5 տոկոսն աղքատ են: Իսկ 2018թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով զիջել է 2017թ. ցուցանիշը: Չնայած իշխանական աննախադեպ խոստումների՝ 2019թ. կենսաթոշակների եւ անապահովության նպաստների միջին չափերը մնացին գրեթե անփոփոխ՝ աղքատության պահպանվող բարձր մակարդակի, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի ֆոնին: Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին կարեւոր ուղղություններով գրանցվեցին աննախադեպ թերակատարումներ, օրինակ՝ զբաղվածության պետական աջակցությունը, որի էական թերակատարումն արձանագրվեց գործազրկության պահպանվող բարձր մակարդակի ֆոնին: Իսկ 2020թ. կենսաթոշակների չափերը միջինում բարձրացան ընդամենը 7-8 տոկոսով:

Փոխարենը՝ գոնե այս պահին հանրությանը հայտնի տեղեկատվությամբ 2019թ. բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրությունն առնվազն կրկնապատկվեց խնդրահարույց պարգեւատրումներով եւ ինքնապարգեւատրումներով: Խնդրահարույց այս գործընթացը 2020թ. շարունակվում եւ արմատավորվում է: Ավելին, 2020թ. էապես նվազել է բարձրաստիճանների եկամտային հարկի բեռը՝ եկամտային հարկի հակասոցիալական փոփոխություններով, որի արդյունքում նրանց իրական եկամուտներն աճել են շուրջ 13 տոկոսով:

Ակնհայտ են նաեւ բարձրաստիճան այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի ցածր որակն ու ձախողումները, որի մասին պարբերաբար ներկայացնում ենք բազմաթիվ կոնկրետ փաստեր եւ մասնագիտական գնահատումներ: Եվ սա էլ այն դեպքում, երբ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է. «պարգեւատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման եւ (կամ) հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար»:

Այսինքն՝ պարգեւատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու՝ տարբերակված գործառույթ: Այն չպետք է հավասարեցվի հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով եւ կարող են փոխվել միայն օրենքով:

Իսկ գործող իշխանություննրի կողմից ձեւակերպված «նոր ընկալմամբ». պետական բյուջեն հանրության համընդհանուր դրամապանակն է, հետեւաբար՝ բոլորն ամբողջությամբ պետք է վճարեն հարկերը, իսկ որպես գործատու՝ ՀՀ քաղաքացին պետք է անվերապահորեն ցանկանա, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան ստանա բարձր վարձատրություն, չնայած, որ ՀՀ քաղաքացիների շուրջ 23,5 տոկոսն աղքատ է, այդ թվում՝ վարձու աշխատողների քառորդ մասը, որոնց իրական եկամուտներն այդպես էլ չեն ավելանում, իսկ COVID-19 նոր համավարակով պայմանավորված՝ նրանց մի մասը կորցնում է աշխատանքը կամ գտնվում է չվճարվող հարկադիր պարապուրդում»։