Սերժ Սարգսյանն ասաց, թե ինչո՞ւ է ասուլիսի վայր ընտրվել «Հարսնաքար»-ը
Մենք շատ լավ գիտակցում էինք, որ որոշ մարդիկ պետք է փորձեին շահարկումներ անեին, քննադատեին, բայց մեր թիմը նախընտրեց ասուլիսի մասնակիցների անվտանգությունն այդ հնչող քննադատություններից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ասուլիսի համար ընտրված վայրի մասին:
«Մեզ համար չափազանց կարևոր հանգամանք է, որպեսզի ապահովվի ձեր և մնացածի անվտանգությունն, իհարկե, մենք շատ լավ հիշում ենք ողբերգությունը, որը տեղի է ունեցել այս հատվածներում, այո, ողբերգություն էր, բայց նաև հիշում ենք, որ այդ ողբերգությունն ունեցավ քաղաքական հետևանքներ, մենք հիշում ենք, որ տեղի ունեցավ հրապարակային դատավարություն, որ մարդիկ ստացան խիստ պահանջներ:
Ես կարծում եմ, որ բոլոր իշխանությունները չեն և բոլոր քաղաքական թիմերի ներկայացուցիչները չեն, որ պատրաստ են այդպես վարվել, իսկ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչը՝ Ռուբեն Հայրապետյանը, վայր դրեց իր մանդատը, տեղի ունեցավ դատավարություն։ Այո, ողբերգություն տեղի է ունեցել, և այդպիսի ողբերգություններից որևէ տեղ, որևէ վայր ապահովագրված չէ: Փառք տանք Աստծուն, որ նման ողբերգությունները քիչ են: Եթե մի տեղ ողբերգություն է տեղի ունեցել, պետք է խա՞չ քաշել այդ վայրի վրա, ես այդպես չեմ համարում»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»