Իրանը նոր բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ է ներկայացրել
Իրանի զինված ուժերը մշակել են նոր բալիստիկ հրթիռ, որի փորձարկումն օգոստոսի 20-ին հեռարձակել Է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խոսքը վերաբերում Է «երկիր – երկիր» դասի բալիստիկ հրթիռին, որն ստացել Է «Հաջ Քասեմ» անվանումն ի պատիվ հունվարին ամերիկացի զինվորականների կողմից սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիի:
Բացի դրանից, ցուցադրվել Է «Աբու Մահդի» նոր թեւավոր հրթիռը, որն անվանվել Է ի պատիվ իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» կազմավորման հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի, որը զոհվել Է Սուլեյմանի հետ մեկտեղ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարեւոր Է համարել նոր հրթիռների փորձարկման մասին նորությունը: «Մենք պետք Է ցամաքում եւ ծովում (թշնամուն) կասեցնենք հրթիռների միջոցով»,- նշել Է նա:
Реклама 15 Իրանը 1990-ական թվականներց ի վեր զբաղվում Է սեփական հրթիռային ծրագրի զարգացմամբ: Երկիրը որոշակի հաջողությունների Է հասել բալիստիկ հրթիռների մշակման բնագավառում:
Ըստ որում Թեհրանը հրաժարվում Է բանակցություններ վարել իր հրթիռային ճյուղի սահմանափակման շուրջը՝ դա պատճառաբանելով այն բանով, որ տարածաշրջանում իր ախոյանները նույնպես սպառազինության են վերցրել համանման դասի հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»