«ՊՍԺ»-ի հետ խաղում մենք կփորձենք բարելավել մեր խաղը պաշտպանությունում․ «Բավարիայի» գլխավոր մարզիչ
Մյունխենի «Բավարիան» կփորձի ավելի լավ կազմակերպել իր պաշտպանական խաղը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում, ասել է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: Չորեքշաբթի օրը «Բավարիան» Լիսաբոնում 3-0 հաշվով հաղթեց «Լիոնին»: Եզրափակչում, որն անցկացվելու է օգոստոսի 23-ին, մյունխենյան ակումբի մրցակիցը կլինի Ֆրանսիայի մեկ այլ ակումբ ՝ «Փարիզ Սեն-Ժերմենը»: ««ՊՍԺ»-ն հիանալի թիմ ունի: Նրանք արժանիորեն հասան կիսաեզրափակիչ, այնուհետև՝ եզրափակիչ: Մենք պետք է վերլուծենք մի շարք մանրամասներ, բայց մենք արդեն գիտենք, որ նրանք ունեն շատ հմուտ խաղացողներ: Մենք կփորձենք ավելի լավ կազմակերպել մեր խաղը պաշտպանությունում: Մեր հիմնական ուժը մրցակցի վրա հզոր ճնշում գործադրելու ունակությունն է», - Ֆլիկին մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան
Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիա...
Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»
ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա Սողոմոնյան
1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին