Լարվել են Զոհրաբ Մնացականյանի և Արմեն Սարգսյանի հարաբերությունները․ «Մեդիա պաշտպան»-ի դիտարկումները
2020թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Ինչպես տեղեկացնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, նշված ժամանակահատվածում դիտարկվել է 121 հոդված, որոնցից 21-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 95-ը՝ չեզոք։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։ Բացասականը գերակշռում է։
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն, անդրադառնալով Արցախյան բանակցային գործընթացին, գրել է. «Ես դժգոհ էի, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նոր հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է վերսկսել բանակցություններն Ադրբեջանի հետ, կարծես թե հուլիսի սկզբի հարձակումները տեղի չեն ունեցել: Միայն այն դեպքում Ադրբեջանը զերծ կմնա Հայաստանի և Արցախի դեմ նոր գրոհներ կազմակերպելուց, եթե շատ թանկ գին վճարի, թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումով»:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանն, անդրադառնալով արցախյան հիմնախնդրին և ՀՀ վարած քաղաքականությանը, գրել է. «Վստահ եմ, Զոհրաբ Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի երկու տարվա բանակցային ֆիասկոն քողարկելու համար ունակ է իրականությանը չհամապատասխանող քաղաքական հայտարարությունների։ Նորությունն այն էր, որ այդ հայտարարությունները կարող են այնքան մանիպուլատիվ լինել, որ հարցականի տակ դնեն ԱԳ նախարարի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին»:
Մամուլում նշվում է, որ Միացյալ Թագավորությունում դեսպան նշանակելու հարցի հետ կապված լարվել են Զոհրաբ Մնացականյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հարաբերությունները. «Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել իշխանության ներսում։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս պաշտոնում տեսնում է Թաթուլ Մարգարյանին, ինչի մասին մենք գրել էինք դեռեւս անցած դեկտեմբերին, սակայն դեսպաններ նշանակող անձը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մարգարյանին չի տեսնում իր նախկին պաշտոնում։ Ըստ ամենայնի, նա իր թեկնածուն ունի, որը Թաթուլ Մարգարյանը չէ»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»