Արայիկ Հարությունյանը Վանեցյանին հանդիպել է, բայց գաղտնի պայմաններում
ArmDaily.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի Արցախ այցից եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու շուրջ բարձրացած աղմուկից։
Մեր տեղեկություններով՝ իրականում Վանեցյանն ու Հարությունյանը հանդիպել են, միմյանց հետ անգամ սեղան նստել։
Իրականում նրանք լավ հարաբերություններ ունեն, դեռեւս ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ Վանեցյանը սերտ պահում էր կապը Արցախի հետ, աջակցում ինչով կարողանում էր։ Եւ հենց Արցախի նախագահն էր խնդրել Վանեցյանին գաղտնի հանդիպել, որպեսզի օտար աչքերը չտեսնեն։ Բայց այս հանդիպման մասին իմացել են Երեւանում, կառավարությունից զանգը չի ուշացել՝ «թե մեջքիս հետեւը խաղեր ես տալիս»։
Հենց դրանից հետո իրավիճակը փրկելու նկատառումով Հարությունյանը խոսնակին հրահանգել է գրառում կատարել եւ մեկ անգամ եւս հավատարմության երդում տալ Հայաստանի իշխանություններին, թե «չեն կարող հանդիպել որեւէ ուժի հետ, որը կասկածի տակ է դնում Փաշինյանի վարած քաղաքականությունը»։
Այս պատմության մեջ ամենավատ վիճակում հայտնվել են Արցախի նախագահի թիմակիցները, ովքեր չիմանալով եղելությունը, ամենուր հայտարարում են, թե «Վանեցյանն ով է, որ Արայիկը ընդունի», այնինչ նրանք արդեն հանդիպած են եղել։ Արդյունքում՝ իհարկե Արցախի նախագահը երկու կողմերի համար էլ վատամարդ դարձավ։ Ի տարբերություն նրա՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը Վանեցյանի հետ հանդիպեց հրապարակային, ոչ խաբեց, ոչ բռնվեց, հետն էլ այդպիսով գործելու լայն դաշտ ստեղծեց։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»