Հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը։ Հաղորդում է «Ազատությունը»։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ Բայրամովը Մոսկվա կժամանի ռուսական կողմի նախաձեռնությամբ։ «Մեր երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը օգոստոսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Տեղի կունենա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի ու միջազգային հարցերի լայն շրջանակ», - ասել է Զախարովան։ Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի կառավարության և Դաշնության խորհրդի անդամների հետ։ Սա Բայրամովի երկրորդ արտասահմանյան այցն է արտգործնախարարի պաշտոնում։ Նշանակումից շաբաթներ անց՝ առաջին պաշտոնական այցով նա մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր գործընկերոջ, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
Աղբյուրը՝«Ազատություն»




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»