«Հրապարակ». ՍԴ-ում իշխանության ջանքերով ստեղծված ճգնաժամը խորանում է. դատավորները 3 թևի են բաժանվել
«Սահմանադրական դատարանում իշխանության ջանքերով իսկապես «ճգնաժամ» է ստեղծվել։ Այս պահին դատարանի կազմում 6 դատավոր կա, և դա բավարար է նիստեր հրավիրելու համար, սակայն դատավորների միջև այնպիսի անհամաձայնություններ են առաջացել, որ անգամ աշխատակարգային նիստեր չեն անցկացվում։
Դատարանի կազմը 3 թևի է բաժանվել, և նրանք նորմալ չեն հարաբերվում միմյանց հետ։ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը նիստերին չեն մասնակցում, չնայած հետ են կանչվել արձակուրդից։ Փաստացի աշխատանքի հաճախող 4 դատավորներն էլ հաշտ չեն․ ՍԴ-ում իր իշխանությունը հաստատել ցանկացող Վահե Գրիգորյանն իր կողմն է թեքել Արման Դիլանյանին․ սա իշխանամետներն են։
Երրորդ թևում հնաբնակներն են՝ ՍԴ նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանն ու Հրանտ Նազարյանը, որոնց հարաբերությունները Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան զույգի հետ լարված են։ Այս մթնոլորտում անհնար է դարձել ՍԴ ողջ կազմով հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, իսկ դատարանում տասնյակ դիմումներ են կուտակվել։
Եթե Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը շարունակեն չմասնակցել նիստերին, ապա դիմումներն ընթացք կստանան միայն աշնանը, երբ ՍԴ թափուր տեղերը կհամալրվեն»,-գրում է թերթը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»