Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ»-ում կադրային ջարդ է նախատեսում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն Սևանա լճով է զբաղվում և կարգադրում կես կիլոգրամից պակաս քաշով ձուկ չբռնել՝ հորդորելով 450 գրամանոց ձուկ հայտնաբերողներին ահազանգել իրավապահներին, այլև ուրիշ հարցերով։ Օրինակ՝ անտառներով։
Մեր տեղեկություններով` նա կարգադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին՝ ազատել գրեթե բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Մասնաճյուղերը 18-ն են։ Նախարարն ասել է, որ նոր թեկնածուներին անձամբ է ընտրելու։
Անտառտնտեսություններում լուրեր են տարածվել, որ «Քաղպայմանագրի» անդամները, նրանց համակիրները, ազգականներն ու ընկերներն աշխատանք են պահանջում, և իշխանությունը որոշել է ապահովել։
Մենք փորձեցինք կապվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանի հետ, որն այս պաշտոնին նշանակվել է 2020 թ․ ապրիլին։ Նա ասաց, որ արձակուրդում է, հարցերին կպատասխանի արձակուրդից հետո։
Մեր աղբյուրներն ասացին, որ արձակուրդն էլ պատահական չէ՝ տնօրենը որոշել է պաուզա վերցնել։ Հավանաբար հույս ունի, որ նորաթուխ նախարարը մի քիչ կհանգստանա, և նրան հնարավոր կլինի բացատրել, որ կադրերն անտառում թփի տակ չեն աճում, և չի կարելի կամայականորեն ազատել կամ ընդունել աշխատանքի»,-գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»