Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան
Երևանում «Tesla» է այրվելԿատարի արդյունաբերական քաղաքներից մեկում պայթյnւն Է տեղի ունեցել. կան տnւժածներ և անhետ կnրածներԱդրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերшզմ. ադրբեջանագետՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվելՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել (տեսանյութ)Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ. ԳեղամյանԱրցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել. հայտարարությունՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՄեր զորակցությունն ենք հայտնում շինծու գործով ազատազրկված Անդրանիկ Թևանյանին. հայտարարությունԸնտրելու իրավունքը չի կարող որևէ ձևով սահմանափակվել, նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը
Քաղաքականություն

Ետտավուշյան Ռուսաստան. 1921-ի ոճրի դիմաց վճարելու պահը

Համաձայն ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի Ջեյհուն Բայրամովը  օգոստոս 26-ին նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կմեկնի Մոսկվա: Բաքվի արտաքին քաղաքականության նորանշանակ պատասխանատուն ավելի վաղ Թուրքիա էր այցելել: Ինչ է սպասում Բայրամովին Մոսկվայում եւ ինչ են այնտեղ սպասում Բայրամովից

Անցյալում աննկատ «մանկավարժ» Բայրամովը Տավուշի մարտերի ավարտին փոխարինեց պախարակման ենթարկված Էլմար Մամեդյարովին, որը ամենեւին սովորական ֆիգուր չէր: Նա պաշտոնյա-ֆունկցիա էր, որ իր վրա էր խաչել Անդրկովկասում եւ Առաջավոր Ասիայում հյուսված ՌԴ բազմաթիվ թելեր: Որո՞նք էին դրանք եւ ինչ պատահեց այդ թելերին Տավուշի սահմանամերձ սրումից հետո:

Ետխորհրդային Մոսկվան 30 տարի շարունակ Հայաստանի եւ դեռեւս պետերբուրգյան բարձր կաբինետներում ծնված «Ադրբեջան» նախագծի հանդեպ վարում էր հավասար հեռավորության քաղաքականություն, հենվելով ղարաբաղյան խնդրի վրա:

Այդ խնդիրը ընտրվել էր իբրեւ ԽՍՀՄ կառավարելի ապամոնտաժման հիմնական գործիք եւ, միաժամանակ, նոր Ռուսաստանի ռազմական եւ դիվանագիտական ապահովման ապագա կորիզ Կովկասում: Ռազմաքաղաքական նոր կառուցման սպասարկումը դրվել էր Երեւանի վրա: Գազային հեղձուկի, երկաթուղային կազմալուծման եւ լեզվական «փափուկ» ներխուժման միջոցները իբրեւ Երեւանի սահմանները նշող զսպաշապիկ թվում էին բավարար:

Հեռացող բայց չհեռացած Ռուսաստանի էպիկական պատկերից, սակայն, այժմ մնացել են Մինսկի միջնորդական խումբ կոչվածի ռուս համանախագահության յուրահատուկ ինստիտուտը եւ Կովկասի վրա Անկարայի լայն բացած երախը: Մամեդյարովը ռուսական այդ ինստիտուտի կարծես անբաժանելի մասն էր: Մինչ այդ, 2018-ին մեկ ուրիշ կարեւոր մաս՝ նախարար Էդվարդ Նալբանդյանը արդեն բաժանվեց իր ֆունկցիայից: Մոսկվայի համար, թող թույլ տրվի ասել ռուսական հայտնի հոլովակի լեզվով, «սա ֆիասկո է, բրատա՛ն»:

Ինչ է կատարվում ղարաբաղյան խնդրի շրջանակներից դուրս: Արդեն տեւական ժամանակ է, ինչ Մոսկվան հատուկ շեշտադրումով հայտարարում է ՀՀ հետ ոչ ավել ոչ պակաս դաշնակցային հարաբերությունների մասին: Միաժամանակ, Մոսկվան եւ Բաքուն մինչեւ Տավուշ փոխադարձաբար հայտարարում էին ստրատեգիական գործընկերներ՝ սպառազինության մատակարարումների հսկայական ծավալների իրականացմանը զուգահեռ: Արդյունքը 2016-ի ապրիլյանն էր: Մոսկվան գործընկերային հարաբերությունների մեջ է նաեւ Թուրքիայի հետ՝ Սիրիայում: Ավելի ճիշտ կլիներ ասել, խրվել է այնտեղի թուրքական ճահճում:

Հեռացող բայց չհեռացած Ռուսաստանի էպիկական պատկերից այժմ մնացել են Մինսկի խմբի ռուս համանախագահության «ինստիտուտը» եւ Կովկասի վրա Անկարայի լայն բացած երախը

Այլ վայրերում՝ Ղրիմից մինչեւ Լիբիա Մոսկվան մարտնչում է ընդդեմ թուրքական շահերի: Սրանք են ՌԴ «թելերը», որ էլ ավելի խճճվեցին Տավուշով: Հարցը, թե որքանով էր ինքը՝ պաշտոնական Մոսկվան, կամ նրա ինչ-ինչ շրջանակներ շահագրգիռ Տավուշով, այժմ երկրորդական է, քանի որ իրադրության բարդությունը բազմապատիկ գերազանցում է նախնական մտահղացումը, եթե այդպիսին կար:

Իսկ իրողությունը հետեւյալն է: Ետտավուշյան իրավիճակի հեղինակը Անկարան է: Թուրքիան, հայկական զինված ուժերի գործողությունների վրա, իբրեւ առիթի հենվելով, համարձակ դեմարշ կատարեց ընդդեմ Ռուսաստանի՝ 1921 թվականի նվերները եւս մեկ անգամ, ավելի ընդլայնված շահագործելու նպատակով:  Անկարայում, հավանաբար, գտնում են, որ սա ԱՄՆ կողմից խրախուսելի զբաղմունք է: Դրույքը Նախիջեւանը, եւ նույնիսկ Բաքուն չեն՝ այն ավելին է:

Հատուկ նշենք, որ Հայաստանը ռուսական թելերի այս կծիկում ինքնուրույն, ուր մնաց, հանգուցային դեր չուներ, ի տարբերություն Բաքվի, որ իրեն կարող էր թույլ տալ հեռուն տանող իսրայելյան, եվրոպական կամ թուրքական բազմազան ճյուղավորումներ: Սա սկզբունքային պահ է, որ հետեւում է ՀՀ որդեգրած «դուլ չեզոքության», իրականում՝ կատարյալ ինքնամեկուսացման քաղաքականությունից: Ավելին անել հայկական խորհրդածին վերնախավը ի վիճակի չէր, դատելով անկեղծ ինքնամերկացումից, օրգանական բնույթի պատճառներով:

Ջեյհուն Ազիզ-օղլու Բայրամով  | az24

Ի՞նչ հետեւեց Անկարայի կովկասյան դեմարշին: Նախ եւ առաջ, Բաքուն Ռուսաստանին ջնջեց, համենայն դեպս միառժամանակ, իր ռազմավարական գործընկերների ցանկից, շնորհելով Վրաստանին հավասար «խաղաղ, պրոբլեմներ չհարուցող դրկիցի» կարգավիճակ [Եզերք, 1]: Շաչուն ապտակը հասցվեց հենց Բայրամովին նշանակելու առիթով, եւ վերջինս դրա քայլող մարմնավորումն է այժմ: Այնուհետեւ, հեռանկարային «թիվ 1» գործընկեր հռչակվեց Թուրքիան, որն էլ այդ նոր կարգավիճակով առաջինը «բույրուն» արեց քաղաքական կուսությամբ պսպղացող Բայրամովին:

Ետտավուշյան իրավիճակի իրական հեղինակը Անկարան է: Թուրքիան, Զինուժի տավուշյան գործողությոնների վրա, իբրեւ առիթի հենվելով, համարձակ դեմարշ կատարեց ընդդեմ Ռուսաստանի

Միջերկրականի խնդիրներից անմասն չլինելու Երեւանի հայտին, որին Անկարան պատասխանեց իր ավանդական թուրքական անճաշակությանը գումարած հիստերիկ ելեւէջներով, զուգերգեց նաեւ Բաքուն՝ հենց նորանշանակ Բայրամովի անունից:

Ահա այսպիսի Բայրամով պիտի գա Մոսկվա, որտեղ «մարիֆաթով» վայելում են 1916-1923 շրջանի հակահայ ոճրագործության արդյունքների ողջ բերկրանքը: Սեւրի արդիականությունը մատնանշող Երեւանը հազիվ թե գայթակղվի նոր Վան-1916, Շուշի կամ Կարս 1920-ներով: Դա հասկանում են Մոսկվայում: Պատահական չէ, որ Բայրամովի այցի նախօրեին նախարար Լավրովը խորհրդային անցյալով մի թերթի հարցերին պատասխանելիս [Տրուդ, 2], Տավուշի սրման նախաձեռնության «դափնեպսակը», Բաքվին շողոքորթելով, հանձնեց Երեւանին: Հանճարեղ ընտրություն է. չստանալով Բաքուն՝ կորցնել Երեւանը:

Փլուզման, ի տարբերություն 1988-ի՝ անկառավարելի հեռանկարի առջեւ կանգնած Ռուսաստանի պարագային Երեւանը պետք է առավելագույն ճկունություն դրսեւորի: Կբավարարե՞ն նոր վերնախավի օրգանական կարողությունները կառավարիչի խաղ վարելու համար: Ավանդական խուսանավումները, ինչպես ցույց տվեց ներկա կացությունը, անբավարար կլինեն: Նոր խորտակումից խուսափելու համար արժե շտապ վերագնահատել վերջին, գոնե, 10-12 տարվա արած-չարածը: