Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունից
Քաղաքականություն

Դատական իշխանությունը վերջապես կունենա արժանապատիվ բարձրագույն ատյան, այլ ոչ «կրտած» մի կառույց

Մեր զրուցակիցն է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը

Պարոն Մանուկյան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում որոշվել է գերագույն դատարան ստեղծել, որը կներառվի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, որի արդյունքում ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանները կմիավորվեն: Ինչպե՞ս եք սա գնահատում:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որևէ մարմին ստեղծելու իրավասություն չունի, սա մասնագիտական խորհրդատվական հանձնաժողով է, որը կարող է Սահմանադրության վերանայման վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ գեներացնել։ Սա նման առանցքային տեսակետներից, դիրքորոշումներից մեկն է, ինչի կենսագործումը կարող է հիմք դառնալ դատական իշխանության հեղափոխական բարեփոխման համար։

Այս գաղափարը վաղուց է շրջանառվում. Ես դեռևս 1999 թվականին եմ այս առաջարկությունն արել հրապարակային, սակայն այն ժամանակ այս մոտեցումը շատերի համար անիրատեսական էր և խորթ։ Այժմ իրավաբանական, փորձագիտական հանրույթն ավելի պատրաստ է այս գաղափարը յուրացնելու և մարսելու, նաև հանրությանը ներկայացնելու այս կարևոր դիսկուրսը։ Դատական համակարգի թերևս ամենակարևոր և ամենաառանցքային հարցն է սա։ Ես գտնում եմ, որ իրապես անկախ, արդյունավետ և կանխատեսելի արդարադատություն հնարավոր չէ ունենալ առանց հզոր բարձրագույն դատական ատյանի։ Այսօր գործող համակարգը հնարավորինս աղավաղված համակարգ է, և այդ աղավաղումն իր գագաթնակետին հասավ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ «Պատվերով կոստյում» հռչակված իրավական փաստաթուղթը, բնականաբար, ոչ մի դրական արդյունք չտվեց, հատկապես աղետալի էր դրա ազդեցությունը դատական իշխանության վրա։ Այդ իսկ պատճառով արդեն շուրջ երկու տարի է դատական «տուրբուլենտությունը» մեր երկիրը չի կարողանում հաղթահարել։

Այդ միավորումը որքանո՞վ կարող է նպաստել դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Դա, ըստ իս, հիմնական գործոններից մեկը կամ միգուցե ամենակարևորն է, որը էապես կբարձրացնի արդարադատության որակը Հայաստանում։ Նախ, ուժեղ և որակյալ բարձրագույն դատարանը հիմնական երաշխիքն է միատեսակ և ճիշտ դատական պրակտիկայի ձևավորման համար։ Երկրորդ, որքան որակյալ դատական նախադեպեր «ծնվեն» բարձր դատարանում, այնքան ավելի որոշիչ կլինի ԴԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ազդեցությունը հայկական իրավունքի զարգացման վրա։ Արձանագրենք, որ շատ երկրներում դատական իրավաստեղծություն կոչվածը կարևորագույն գործիք է իրավական համակարգի կատարելագործման տեսանկյունից, դատարանները, որպես կանոն, երկրի իրավաստեղծ գլխավոր մարմնի՝ խորհրդարանի, կարևորագույն խթանիչներից մեկն են։ Պառլամենտները, շատ հաճախ, ստիպված են լինում իրենց օրենսդրական քաղաքականությունը ձևավորել նաև ԴԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ տրամաբանության հաշվառմամբ։

ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորումը ի՞նչ ազդեցություն կունենա դատարանների ու դատավորների անկախության ապահովման վրա։

Այն պարզ և կարևոր ազդեցությունը, որ վերջապես երրորդ իշխանությունը կունենա արժանապատիվ բարձրագույն ատյան, այլ ոչ «կրտած» մի կառույց, որն իր կարգավիճակով և դատական համակարգում իր դիրքով շատ չի տարբերվում որևէ մարզային առաջին ատյանի դատարանից։

Պարոն Մանուկյան, ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում դատաիրավական բարեփոխումները: Շատերը նշում են, որ այն շատ դանդաղ է ընթանում, 2,5 տարի անց գրեթե ոչինչ չի փոխվել այդ ոլորտում: Իշխանությունն էլ պնդում է, որ ամեն ինչ գնում է ճիշտ ուղղությամբ: Ձեր գնահատմամբ, այդ բարեփոխումները որքանով են արդյունավետ, արդյոք չպետք է իրականացվեր խոստացված վեթինգը:

Իրականում այս գործընթացում հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ, հախուռն գործելաոճն է։ Երկարաժամկետ պլանավորում, սիստեմային ծրագրավորում չեմ տեսնում, անկեղծ ասած։ Եթե նման սիստեմավորում լիներ, ապա սահմանադրական բարեփոխումները շատ վաղուց սկսված կլինեին, արդեն բոլոր լուծումները պատրաստ կլինեին, կամ նույնիսկ արդեն փոփոխված սահմանադրություն կունենայինք, և նույն սահմանադրական դատարանի թեմայով այս բազմասերիալ տրիլլերի անհրաժեշտությունն էլ չէր լինի։ Սահմանադրական մակարդակով կարելի էր բոլոր հարցերը լուծել սիստեմավորված, գրագետ, միասնական և համակարգային։ Վեթինգ անվանված բարեվարքության ստուգումն էլ, անկեղծ ասած, ինքնին բալասան չէ, եթե բոլոր առկա խնդիրներին համակարգային լուծում չի տրվում։ Եթե մենք ունենք «դեգեներատ» դատական համակարգ, ապա նույնիսկ բարեվարքության ստուգում անցած, «վեթինգված» դատավորներն էլ ժամանակի ընթացքում նման համակարգում դեգեներացվելու են։