ԱԱԾ-ն՝ Արսեն Թորոսյանին կանչելու մասին
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան լուրջ միջադեպ է գրանցվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Փաշինյանը Թորոսյանին ասել է, որ վերջինս տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, նրան մեղադրել է վատ նախարար լինելու մեջ։ Արսեն Թորոսյանն էլ ասել է՝ «ինձնից լավ աշխատող ունես, բեր թող աշխատի»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց վեճն այնքան է թեժացել, որ անցել են անձնական վիրավորանքների, որից հետո Թորոսյանը սկսել է ակնարկներ է արել վարչապետի առողջականի մասին, իսկ վերջում դիմելով Ավինյանին՝ ասել է «տիրություն արեք ձեր հիվանդին» ու հեռացել է:
Միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը Թորոսյանի պաշտոնանկության հարցով կուսակցության վարչության հրատապ նիստ է հրավիրել, իսկ Արսեն Թորոսյանն այդ ընթացքում կանչվել է ԱԱԾ։
Analitik.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԱԾ-ից: Մեզ հետ զրույցում ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ, գնդապետ Արթուր Գևորգյանն ասաց, որ այս պահին որևէ բան հայտնել չի կարող՝ նշելով, որ ավելի ուշ կպատասխանի մեր հարցերին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»