Վարչապետը չկարողացավ թաքցնել զայրույթը, բայց արդյո՞ք զայրույթը բավարար է նման պարագայում. Վահան Քերոբյան
Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօրվա կառավարության նիստի 41րդ հարցը միանգամից 7 օրենքի փոփոխություն էր՝ ուղղված համաճարակային վիճակներն առանց արտակարգ դրություն հայտարարելու կառավարմանը, 60 էջանոց առաջարկությունների փաթեթ, որոնց մեծ մասը մարդկանց, իրավաբանական անձանց, համայնքների իրավունքների սահմանափակումների մասին էր։ Օրինակ, որոշ դեպքերում կարող են ինքնամեկուսացման հրահանգ տալ մարդկանց, համայնքներ, բնակավայրեր և պետական սահմաններ փակել։ Այս օրենքների փաթեթը շրջանառվում է դեռևս հունիս ամսից և նպատակ ունի կազմակերպել ամեն ինչ՝ համաճարակի պայմաններում առանց արտակարգ դրության ռեժիմի ապրելու համար։
Զեկուցեց արդարադատության նախարարը, որից հետո ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրեց/բողոքեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ընդամենը երեկ է ստացել այս փոփոխությունների փաթեթը, իսկ Պաշտպանության նախարարությունն ընդհանրապես չի ստացել այն։ Կրկնում եմ, օրենքների փաթեթը, որի ընդունման պարագայում առաջանալու են մարդկանց իրավունքների էական սահմանափակումների հնարավորություններ, անդրադառնալու են երկրում և երկրից դուրս տեղաշարժերի վրա, մեծ հաշվով չի քննարկվել ՄԻՊ-ի և Պաշտպանության նախարարության հետ։
․
Կարծում եմ, որ այսպիսի էական փոփոխությունը մեր բոլորի կյանքում չի կարող տեղի ունենալ նման հապճեպ և մակերեսային ձևով։
․
Վարչապետը չկարողացավ թաքցնել զայրույթը, բայց արդյո՞ք զայրույթը բավարար է նման պարագայում։
․
Հ․Գ․ Որևէ քննարկում տնտեսական վիճակի և 10.2% հուլիսյան տնտեսական անկման մասին այսօր չեղավ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»