Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»
Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորություն
Քաղաքականություն

Ի ուրախություն մեզ՝ ՀՀ ներկա իշխանություններն ունեն և՛ հնարավորություն, և՛ կամք ու գիտակցում արտաքին քաղաքական դաշտում ՀՀ շահը բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու համար

Lragir.info-ն պատրաստել է հարցազրույց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

- Պարոն Ղևոնդյան, Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից կարող եք առանձնացնել առանձին դրույթներ և մեկնաբանել։

3-րդ նախագահի հարցազրույցի ընդհանուր թեման նեղ ուղղվածություն ուներ՝ 2016թ. ապրիլյան պատերազմը, որի շրջանակներում նա մնաց՝ անտեսելով այլ հարցերը։ Սա ինքնին ենթադրում է քաղաքական գործընթացներին բացահայտ մասնակցությունից հրաժարում, ինչը հաստատում է նաև այն միտքը, թե նա «քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում»։ Այնուամենայնիվ՝ թաքնահարույց քաղաքական խաղում մասնակցությունը չի սահմանափակվում հանդիպումներով․ իշխանությունը կորցրած հատվածում նոր լիդերների ձևավորման ու իրենց շուրջ համախմբման համար ներքին պայքար է ընթանում, որտեղ կարևոր դերակատարում ունի նաև Սարգսյանն՝ իր քաղաքական ժառանգությունը պատվիրակելու առումով։

Ինչ վերաբերվում է ապրիլյան պատերազմի շրջանակներում տրված հարցազրույցին՝ այն առավելապես «կանխարգելող հարվածի» տպավորություն թողեց, թեև տեղ-տեղ Սարգսյանի պատասխանները չափից դուրս խուսափողական էին։

 

- Սերժ Սարգսյանը խոսեց ապրիլյան պատերազմի մասին, հայտարարելով, որ կորցրել ենք 400 հա տարածք, մինչդեռ նախկինում խոսել էին 800 հա-ի մասին։ ի՞նչ նպատակ ունեն Սերժ Սարգսյանի նման հայտարարությունները։

 

Ընդհանուր առմամբ կարող ենք եզրակացնել, որ Սարգսյանի քաղաքական թիմը, որը նրան պատրաստել էր այս հարցազրույցին, նպատակ էր ունեցել հնարավորինս նվազեցնել ապրիլյան պատերազմի բացասական դրսևորումների նկատմամբ հանրության ուշադրությունը՝ հոգուտ դրական՝ իրական կամ հորինված դրսևորումների։ Այդ նպատակին էին ծառայում և՛ կորսված տարածքների ու դիրքերի թվային արժեքների նվազեցման միտումը, և՛ «հաղթանակի» պատկերավոր նկարագրությունը, և՛ հետպատերազմյան իրադարձությունները որպես դիվանագիտական հաջողություն որակելը։ Նման նպատակադրման մի շարք այլ ապացույցներ ևս հնչեցին Սարգյանի պատասխաններում։ Ամենայն հավանականությամբ նախատեսված էր հանրության մոտ ապրիլյան պատերազմի հետևանքների վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական խոսույթ հարուցել։    

 

-Վերջին շրջանում նկատելի է, որ հայկական դիվանագիտությունը բավականին ակտիվ է եւ արագ արձագանքում է թուրք-ադրբեջանական տանդեմի հայտարարություններին ու կոչերին: Օրինակ կարելի է բերել Ադրբեջանի կողմից Մեծամորի ԱԷԿ-ին իբրեւ թե հարվածելու եւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին անվերապահ աջակցելու դրվագները: Ինչո՞վ եք պայմանավորում ՀՀ ԱԳՆ-ի այս ակտիվ-հարձակողական գործելաոճը: Նախկինում նման բան կարծես չենք տեսել:

 

«Թավշյա» հեղափոխությունից հետո թուրք-ադրբեջանական կոնտենտի նկատմամբ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը կոշտացել է, ինչը ես դրական եմ գնահատում։ Ավելին, ես բազմիցս նշել եմ, որ պատերազմի դաշտում հաղթանակ տարած կողմն ընդհանրապես իրավունք չունի դիվանագիտական հարթությունում պաշտպանողական դիրքից հանդես գալ, այլ անհրաժեշտ է հավակնոտ ու կոշտ մոտեցումներ որդեգրել։ Ակտիվ-հարձակողական գործելաոճը 1-ին հերթին տրամաբանական է ՀՀ շահերի պաշտպանության համատեքստում, ինչպես նաև բխում է ՀՀ իշխանության ներքին լեգիտիմության բավարար մակարդակից։ Այն իշխանությունը, որը ստիպված է արտաքին լեգիտիմության աղբյուրներ փնտրել, դիվանագիտական բավարար խորություն և ինքնուրույնություն չի կարող դրսևորել։ Ի ուրախություն մեզ՝ ՀՀ ներկա իշխանություններն ունեն և՛ հնարավորություն, և՛ կամք ու գիտակցում արտաքին քաղաքական դաշտում ակտիվ-հարձակողական դիրքավորման ու ՀՀ շահը բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու համար։  

 

-Մինչեւ տարեվերջ լայնամասշտաբ գործողությունների վերսկսում սպասու՞մ եք:

 

Պատերազմական գործողությունների վերսկսման համար Ադրբեջանը պետք է թեկուզ լոկալ հաղթանակի հնարավորության համոզում ունենա։ Նման համոզում կարող էր լինել 2016թ. ապրիլից առաջ, սակայն ոչ մի դեպքում ներկայում, երբ հայկական զինված ուժերը ինտենսիվորեն համալրվում են ժամանակակից բարձր որակի զինտեխնիկայով, այդ թվում՝ ռազմական ավիացիայի միավորներով։ Մյուս կողմից էլ տավուշյան իրադարձությունները ցույց տվեցին, որ սադրանքի դեպքում հայկական բանակն ի վիճակի է կյանքի կոչել «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևը։ Իսկ նոր տարածքների կորուստը ակնհայտորեն կթուլացնի ալիևյան կլանի իշխանությունը։ Նման ռիսկի Ադրբեջանի իշխանությունները դժվար թե դիմեն, եթե աշխարհաքաղաքական խոշոր տեղաշարժեր չլինեն։ Ամփոփելով պետք է նշեմ, որ ըստ ինձ՝ մոտ ժամանակներս լայնածավալ պատերազմի հավանականությունը չնչին է, իսկ Սերժ Սարգսյանի կամ այլ քաղաքական գործիչների հայտարարություններն ընդամենը ներքին օգտագործման համար նախատեսված շահարկումներ են։ 

 

- Բելառուսում հետընտրական զարգացումները սրվում են, մարդիկ զանգվածային դուրս են գալիս բողոքի, բայց Լուկաշենկոն կարծես մտադիր չէ հեռանալ։ Ի՞նչ սպասել այս գործընթացից

 

Բելառուսում տեղի ունեցող գործընթացները առանձնանում են առաջնորդի բացակայությամբ և գործադրվող տեխնոլոգիաների ցածր արդյունավետությամբ։ 1-ին գործոնը հանգեցնում է տարերային գործողությունների, որոնք նպատակադրում-իրականացում-արդյունք տրամաբանական հաջորդականության բացակայության պայմաններում համախմբման միտում չունեն և չեն կարող ունենալ։ Իսկ գործադրվող տեխնոլոգիաները, այն է՝ հիմնականում ոչ աշխատանքային օրերին ժողովրդի մեծ զանգվածի կուտակումը որևէ հատվածում, կոչերն ու լոզունգները թույլ գործիք են ռեժիմի հիմքերը քայքայելու համար։ Բռնապետությանը միակ իրական հարվածը գործադուլն էր, որի դեմ պայքարի միջոցը Լուկաշենկոն կարծես թե գտել է։ Այլ հարց է, որ ժողովրդի քանակը բավարար կարող էր լինել Հայաստանի նմանությամբ ենթակառուցվածքների արգելափակմամբ բռնապետական իշխանության հիմքերի փլուզման համար, սակայն այս միջոցը, չգիտեմ թե ինչ պատճառաբանությամբ, անտեսվում է։ Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ Բելառուսում ժողովրդավարական զարթոնքն արդեն իրականություն է։ Սա նշանակում է, որ նույնիսկ նման տեխնոլոգիաները կաշխատեն և Լուկաշենկոն կհեռանա իշխանությունից, թեև դա չի նշանակում, որ նրանից հետո եկած իշխանությունը կհամապատասխանի ժողովրդի կամ միջազգային հանրության սպասումներին։