Սերժ Սարգսյանը հանդիպել է վերջին ամիսներին ՀՀԿ անդամագրված երիտասարդներին
Երեկ տեղի է ունեցել վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը համալրած երիտասարդների հանդիպումը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ֆեյսբուքյան էջում:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միայն կազմակերպչական հանձնաժողովի հիմնական կազմը ու հանձնաժողովի շարքերը նոր համալրած երիտասարդները։ Մասնակիցները նախագահին ուղղել են կուսակցության առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են մեր երկրում ընթացող ներքաղաքական իրադարձություններին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին:
«Մեր երիտասարդական կազմակերպությանը միացած նոր անդամների հանդիպումները կուսակցության նախագահի հետ լինելու են շարունակական: Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին վերջին ամիսներին ՀՀԿ ԵԿ միայն կազմակերպչական հանձնաժողովի նոր անդամները, ովքեր չնայած վերջերս են միացել մեր կառույցին, սակայն արդեն հասցրել են մասնակցել մի շարք միջոցառումների: Կազմակերպության մյուս ստորաբաժանումների նոր անդամերը արդեն իսկ սպասում են կուսակցության ղեկավարի հետ հանդիպմանը։ Ինչպես բազմիցս ասել եմ՝ երիտասարդների հոսքը մեր կուսակցություն օր օրի շատանում է»,- ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Հանդիպման նպատակը ոչ միայն նախագահի և կազմակերպչական հանձնաժողովի նոր անդամների ծանոթությունն էր, այլ նաև կուսակցության հետագա ծրագրերի քննարկումը և դրանց մեջ երիտասարդների ներգրավվածությունը: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող բոլոր հարցերին»,- նշեց ՀՀԿ ԵԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Վարդուհի Սարգսյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»