Անի Սամսոնյան. Բացի այն, որ պարետի որոշումը շատ անտրամաբանական է, այլև շատ խտրական է
Սա պարետի միակ անտրամաբանական մոտեցումը չէ, բացի այն, որ անտրամաբանական է, նաև շատ խտրական է, որովհետև միջոցառումներ կազմակերպում և ելույթներ ունենում են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այլ նաև շատ այլ մարդիկ. Tert.am-ի հետ զրույցում նշեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ մեկնաբանելով երեկ պարետի ընդունած որոշումը, որով դիմակ դնելն այլևս պարտադիր չէ ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ-ի նախագահի, ՍԴ և ԲԴԽ նախագահների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ: «Եթե դիտարկում ենք այն համատեքստում, որ միջոցառում կազմակերպելիս և ելույթ ունենալիս դիմակ չդնելը կարող է լինել անվտանգ, ուրեմն դա պետք է տարածվի բոլոր այն մարդկանց վրա, որոնք միջոցառման են մասնակցում և ելույթ են ունենում: Առհասարակ, որոշումները ընդունվում են ոչ թե ընդհանուր պատկերը վերլուծելով, այլ որ իրավիճակում անհրաժեշտ է դիմակ չդնել, ուրեմն պետք է որոշում ընդունել, որը կտարածվի սահմանափակ թվով մարդկանց վրա, և կլուծվի մեր իրավիճակային խնդիրը՝ օրինակ` ԱԺ նախագահը ելույթ ունենալիս դիմակ չի դնի», -ասաց պատգամավորը: Անի Սամսոնյանը նշում է, որ նույն խնդիրն առաջացավ, երբ արգելվում էր հեռուստառադիոտաղավարներ առանց դիմակի ներկայանալը, և անհասկանալի էր, թե որն էր տրամաբանությունը, որ մեկ հոգով լուրեր վարող հաղորդավարը տաղավարում պետք է լինի դիմակով.




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»