Հարսնացուն սրտի կաթված է ստացել սեփական հարսանիքի ժամանակ
Իսրայելի Սդոտ Նեգեւ շրջանից 33-ամյա հարսնացուն սրտի կաթված է ստացել սեփական հարսանիքի ժամանակ: Այս դեպքի մասին պատմում է The Daily Mail-ը:
Պարբերականի փոխանցմամբ` օգոստոսի 30-ին հարսնացուն ուշագնաց է եղել մասնավոր տան պարտեզում հարսանեկան արարողության ժամանակ: Ինչպես պարզվել է, նա սրտի կաթված է ստացել: Հյուրերի թվում բժիշկներ կային, ովքեր մինչ շտապօգնության ժամանումը կարողացել են նրան ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերել:
Հարսնացուն, ով ինքը որպես բժիշկ է աշխատում, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Բեր-Շեվա նահանգի Soroka Medical Center: Հիվանդանոցի ճանապարհին նրան վերակենդանացման միջոցառումներ էին անհրաժեշտ եղել:
Այժմ նա գտնվում է սրտաբանական բաժանմունքի վերակենդանացման հիվանդասենյակում:
Նշենք, որ Իսրայելում հարսանիքներն այժմ անցկացվում են մասնավոր տներում, քանի որ հարսանիքների սրահները փակ են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Համավարակից առաջ Իսրայելում ընդունված էր հարսանիքները նշել մեծ թվով հյուրերով, բայց այժմ հարսն ու փեսան իրավունք ունեն յուրաքանչյուր կողմից հրավիրել ոչ ավելի, քան 20 մարդ:




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան
Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակի...
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ Ասրյան
Երբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան