ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է ունեցել է ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիլիթ Մակունցի գլխավորած՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը առաջին պաշտոնական հանդիպումներն է ունեցել Արցախի Հանրապետության 7–րդ գումարման խորհրդարանի խմբակցությունների հետ: Բոլոր հանդիպումները սկսվել են Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան նվիրված շնորհավորանքներով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների հետ առանձին-առանձին տեղի ունեցած հանդիպումներին քննարկվել են երկու երկրների խորհրդարանականների՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներին, օրենսդրական դաշտում փոփոխությունների շուրջ մասնագիտական քննարկումների կազմակերպմանը, Հայսատան-Արցախ կապերի ընդլայնմանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, Հայաստան-Արցախ ռազմահայրենասիրական դաշինքի կնքմանը վերաբերող հարցեր:
Պատգամավորները հանդես են եկել ելույթներով և հնչեցրել առաջարկներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ակտիվացնել ոչ միայն մասնագիտական հանձնաժողովների հետ հանիպումները, այլև՝ խմբակցությունների:
Եզրափակելվ հանդիպումները՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ Գիտելիքի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գրադարանին են նվիրաբերում «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ձեռք բերված շուրջ 400 կտոր մասնագիտական գրականությունը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»