Ռուսաստանը վերաբացում է ավիահաղորդակցությունը․ նոր երկրների ցանկը․ որտե՞ղ է Հայաստանը
Ռուսաստանը հայտարարել է այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը օգոստոսի 1-ից Ռուսաստանը վերականգնել է միջազգային ավիահաղորդակցությունը: Այն դադարեցվել էր մարտի 27-ին կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի պատճառով:
Այս ամբողջ ընթացքում փոխադրողները կարող էին չվերթներ կատարել միայն ուղեւորներին տուն վերադարձնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ե՞րբ եւ ո՞ւմ հետ է վերականգնվում ավիահաղորդակցությունը:
• Ռուսաստանի եւ մյուս երկրների միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնվել է օգոստոսի 1-ից:
• Չվերթները կատարվում են Մոսկվայի, Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի եւ Դոնի Ռոստովի օդանավակայաններից:
• Առաջին երկրները, դեպ ուր հնարավոր կլինի թռչել Ռուսաստանից, Մեծ Բրիտանիան, Տանզանիան, Թուրքիան եւ Աբխազիան էի:
• Լոնդոն, Անկարա, Ստամբուլ եւ Զանզիբար չվերթները վերականգնվել են օգոստոսի 1-ից:
• Օգոստոսի 10-ից չվերթներ կկատարվեն դեպի Անթալիա, Բորդում եւ Դալաման:
• Ավիահաղորդակցությունը կվերականգնվի միանգամից թե՛ կանոնավոր, թե՛ չարթերային հիմքով, հայտնել են «Ռոսավիացիայից»:
• Բելառուսի դեսպանատնից չեն հաստատել ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնման մասին տեղեկությունները:
• Ռուսաստան ժամանող բոլորը, եթե խոսքը չի վերաբերում դուրս եկող չվերթներին, պետք է ունենան կորոնավիրուսի բացասական թեստի մասին տեղեկանք, կատարված մինչեւ ժամանելը ոչ վաղ, քան 72 ժամ առաջ, կամ թեստ հանձնեն սահմանը հատելուց հետո 3 օրվա ընթացքում:
• Ռուսաստանից Մեծ Բրիտանիա ժամանող բոլորը նախկինի պես պարտավոր են անցնել երկշաբաթյա կարանտին, հիշեցրել են Մոսկվայում բրիտանական դեսպանատնից:
• Թուրքիան եւ Տանզանիան ժամանողների համար կարանտին չեն նախատեսում:
• Ռուսաստանն օգոստոսի 15-ից ավիահաղորդակցությունը վերականգնում է Շվեյցարիայի հետ: Չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ Մոսկվա-Ժնեւ-Մոսկվա երթուղով:
Ի՞նչ են ասում ռուսական իշխանությունները:
• Տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը նշել է, որ Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնելու բանակցություններ է վարում 30 երկրների հետ:
• ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ավիահաղորդակցության բացման շուրջ մյուս երկրների հետ բանակցությունների ընթացքը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»