Ալկոհոլի թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է. փաստաբան
Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գևորգյանը։
Պաշտպանը նշեց, որ նրան տեղափոխել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։
Գևորգյանի փոխանցմամբ՝ այս պահին Հովսեփյանն ազատության մեջ է, քանի որ կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել էր՝ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը՝ Երևանում՝, որից 7-ը՝ մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:
Արփինե Հակոբյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»