Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունից
Քաղաքականություն

ՀՀ Պաշտպանության նախարարի ելույթը ԱՊՀ, ՇՀԿ և ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ ղեկավարների համատեղ նիստում

Հարավկովկասյան տարածաշրջանում վերջերս նկատվում է հակասությունների սրում, ինչը որոշ երկրների հավակնությունների ընդլայնման հետևանք է։ Այս մասին երեկ, սեպտեմբերի 4-ին, Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստում հնչեցրած ելույթում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարելի է բնութագրել որպես աշխարհաքաղաքական շահերի հակամարտություն, որի առանցքային գործոնն անվտանգության ընդհանուր տեսլականի, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է: Տարածաշրջանային հակամարտությունները ուժային լուծում չունեն, և Հայաստանի համար անընդունելի է թե ռազմական հռետորաբանությունը, թե այդ հակամարտություններում նոր պետությունների ներգրավման փորձերը՝ հետագայում տարածաշրջանում իրավիճակի սրմամբ»,- նշել է Տոնոյանը։ Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում ռուսական ներկայությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոն են, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը։ Տոնոյանի խոսքով՝ ՀՀ ռազմավարական շահերի ոլորտի տիրույթում է ոչ միայն կովկասյան տարածաշրջանը, այլ ՀԱՊԿ պատասխանատվության ողջ գոտին, ինչպես նաև Մերձավոր Արևելքն ու Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը։ Ելնելով դրանից՝ Հայաստանը շահագրգռված է նշված տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմամբ։ «Ստեղծված պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ստանում բազմակողմ պաշտպանական համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հարցը, ընդ որում, առաջին հերթին ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն եւ ՀԱՊԿ կազմակերպությունների, որոնց անդամ են մեր պետությունները», - ընդգծել է նախարարը։ «Մեր աշխարհն ավելի փոխկապակցված է դարձել, ցանկացած անկայունություն այս կամ այն տարածաշրջանում հղի է բացասական հետևանքներով ամբողջ աշխարհում։ Այլ կերպ ասած՝ ժամանակակից պայմաններում տարածաշրջանային անվտանգությունն անհնար է ապահովել «ինքնավար կերպով»՝ գլոբալ անվտանգության համակարգի շրջանակներից դուրս։ Տարածաշրջանային ցանկացած խնդիրների սրումը ամենաուղղակի կերպով ազդում է ընդհանուր միջազգային անվտանգության վրա։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմաքաղաքական հարցերին, այլև պանդեմիային, որը, ինչպես ցույց տվեց երկրների մեծամասնության փորձը, վերաճեց անվտանգության համընդհանուր խնդրի»,- ասել է Տոնոյանը։ Նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրության գլխավոր խնդիրը կայուն խաղաղության կառուցումն է, որը հիմնված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավակնություններ պարտադրելու միջոցով անկայունության նոր օջախների ստեղծումը բացառելու վրա։ «Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների՝ առանց շեղումների պահպանումը առանցքային դեր է խաղում հակամարտությունների կանխման գործում։ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել միջազգային իրավունքի և ազատ ընտրության իրավունքի, ողջամիտ գլոբալիզացիայի և միջազգային անվտանգության ճարտարապետության նորմերի համարժեք կիրառման օգտին։ Այդպիսով՝ հիմնվել ենք քաղաքականությունից և մաքսիմալիստական մոտեցումներից, ինչպես նաև ատելության հռետորաբանությունից և ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալու վրա»,- նշել է Տոնոյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին: Նիստի բացման խոսքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձևաչափով հանդիպում առաջինն է և վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո առավել կակտիվանա, իսկ նիստի արդյունքները կնպաստեն գերատեսչությունների փոխգործակցության խորացմանը: