Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչ
Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականը առերեսվեց երկակի ստանդարտների կիրառման դատապարտելի երևույթին․ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՖԻԴԵ-ի նախագահին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին. Հարգելի´ պարոն Դվորկովիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անունից երախտագիտություն եմ հայտնում ՖԻԴԵ-ին և անձամբ Ձեզ՝ համավարակով պայմանավորված այս իրավիճակում շախմատի առաջին Օնլայն Օլիմպիադան անցկացնելու համար։ ՖԻԴԵ-ն, որն այսօր միավորում է 190 երկիր, կրում է մեծ պատասխանատվություն շախմատի զարգացման և տարածման գործում։ Այս համատեքստում, Օնլայն Օլիմպիադայի անցկացումով, փորձ կատարվեց պահպանել շախմատային ակտիվությունը և ստեղծել տոն շախմատասերների և շախմատիստների համար։ Մրցաշարը իրականություն դարձնելու համար ՖԻԴԵ-ն և նրա գործընկերներները ներդրեցին մեծ ջանքեր և նվիրում։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան մեծապես գնահատում է ՖԻԴԵ-ի և անձամբ Ձեր ներդրումը մրցաշարի կայացման գործում։ Բայց ցավով պետք է նշեմ, որ կազմակերպչական աշխատանքների գուցե շտապողականության և կարևոր հարցերը ոչ բավարար խորը գնահատելու պատճառով, մրցաշարի ընթացքում առաջացան մի շարք խնդիրներ. դրանք մեծապես կապված էին մրցաշարի կանոնադրությունում առկա էական բացերի հետ, որոնց մի մասը, թեև մրցաշարի առաջին անգամ անցկացմանը, ակնհայտորեն կանխատեսելի էին։ Կանոնադրության բացերից առաջացան քառորդ եզրափակչի Հայաստան – Հնդկաստան և եզրափակչի Ռուսաստան – Հնդկաստան մրցախաղերում ստեղծված իրավիճակները, ինչպես նաև խմբային փուլերում գրանցված մի շարք խնդիրներ: Խմբային փուլերում գրանցված խնդիրները չարժանացան մեծ ուշադրության և չենթարկվեցին խորը վերլուծության։ Այդ կապակցությամբ իմ խորը մտահոգությունն ու անհանգստությունն եմ հայտնում ՖԻԴԵ-ի կողմից կայացված որոշումների առթիվ։ Անարդարության ցանկացած նշույլ մեծ հակադրում է առաջացնում շախմատային հանրույթի և շախմատիստների մոտ, և դա է եղել պատճառը, որ մեր թիմի անդամները որոշեցին չմասնակցել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղին։ Շախմատիստների դժգոհությունը ավելի սրվեց ՖԻԴԵ-ի՝ նույն իրավիճակում ընդունված երկու հակադիր որոշումների պատճառով։ Հայաստանի հավաքականը առերեսվեց երկակի ստանդարտների կիրառման դատապարտելի երևույթին։ ՖԻԴԵ-ն չհետևեց իր իսկ նախադեպային որոշմանը, խորապես չվերլուծեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի այն պնդումները, որ ինտերնետը հայկական կողմում չի ընդհատվել և ստեղծվել է իրապես ֆորս-մաժորային իրավիճակ։ Ինձ շատ է տխրեցրել նաև ՖԻԴԵ-ի որոշ պաշտոնյաների համացանցում դրսևորած վարքագիծը, որոնք իրավիճակը ներկայացրել են ոչ ամբողջական, աղճատված, ինչին հետևել է նաև մեր շախմատիստների արձագանքը: Կարծում եմ շախմատիստներն իրենց կարծիքը հայտնելիս պետք է լինեն կոռեկտ, առանց էմոցիոնալ ձևակերպումների, բայց գտնում եմ նաև, որ ՖԻԴԵ-ն պետք է կրկնակի կոռեկտ գտնվի շախմատիստների նկատմամբ՝ չնսեմացնելով նրանց արժանապատվությունը։ Ցանկություն ունենալով շախմատային մեծ ընտանիքում մշտապես դրական մթնոլորտ պահպանել՝ հույս եմ հայտնում որ ՖԻԴԵ-ն իրավամբ կգործի շախմատային «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսի ներքո, որտեղ յուրաքանչյուրի անհաջողությունը, պարտությունը և ապրումները՝ բոլորի անհաջողությունը, պարտությունն ու ապրումներն են»։ Հիշեցնենք, որ Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը եղել էր Հնդկաստանի էր: Դիմակայության առաջին փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատվիրակությունը բողոքարկել էր Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր է եղել, ինչի պատճառով նա չի կարողացել քայլ անել:ՖԻԴԵ-ն հաշվի չէր առել հայ շախմատիստների բողոքարկումը։