33-ամյա կինը գողացել էր 1 միլիոն դրամ և պահ տվել ընկերոջը
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Նաիրիի բաժին մի թոշակառու կնոջից հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 31-ի ժամը 18.00-ից սեպտեմբերի 3-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 1.000.000 դրամ և 121 դոլար: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումներով պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նախկինում գողության համար դատապարտված 33-ամյա կինը ներկայացել է ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերի 1-ին, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, գողացել է նրա դրամապանակը, իսկ գումարը, պահելու նպատակով, տվել է ընկերոջը:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 4-ին վերոհիշյալ երիտասարդը ներկայացրել է գողացված գումարի մի մասը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»