Լուրեր են պտտվում, որ դպրոցներում արդեն իսկ սկսել են գումարներ հավաքել դիմակների, ախտահանիչ նյութերի համար. Պատգամավորն ահազանգում է
Տեղեկություններ եմ ստանում այն մասին, որ ԿԳՄՍ-ն դպրոցներում աշակերտների և մանկավարժական անձնակազմի համար դիմակների, ախտահանիչ նյութերի միայն 20%-ն է ապահովելու, այն պարագայում, երբ սա ֆինանասական բեռ է դառնում ծնողի և մանկավարժի համար։ Ինչու՞։
Հույս ունեմ, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում կամ եթե իրոք այդպես է, ապա նախարարությունը կվերանայի իր որոշումը և հակահամաճարակային կանոնների պահպանման համար պահուստային միջոցներից կնախատեսի ամբողջ ծախսը։
Լուրեր են պտտվում, որ դպրոցներում արդեն իսկ սկսել են գումարներ հավաքել հենց այս նպատակով (միգուցե սա ծնողների նախաձեռնությամբ է, չեմ կարող ասել)։ Ամեն դեպքում, հեչ լավ չէ, որ կրթության մասին մտածելու փոխարեն նորից դիսկուրսը գումարի շուրջ է պտտվում։
Հիշում եք, չէ, դասագրքերի գումարների վերանայման կամ անապահով ու կորոնավիրուսի պատճառով տուժած ընտանիքների համար փոխհատուցման մասին, որ գրել էի։ Եթե ծնողն ի վիճակի չի լինելու դասագրքերի համար անգամ վճարել, էլ չեմ ասում երեխային դպրոցական անհրաժեշտ միջոցներ գնել, ապա ինչպես է կարողանալու պարբերաբար ապահովել դիմակ ու ախտահանիչ նյութերը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»