Լուկաշենկոյի կապիտուլյացիայի ակտը. Պուտինը որոշել է, թե ովքեր են այն ընդունելու
Ռուսական պրոպագանդայի Մարգարիտա Սիմոնյանը տեղեկություն է տարածել, որ Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 8-ին մեծ հարցազրույց կտա իրեն եւ ռուսական պրոպագանդայի երեք այլ հայտնի դեմքերի՝ Անտոն Վերնիցկի, Ռոման Բաբայան եւ Վլադիմիր Ռոժկով:
Լուկաշենկոյի այդ հարցազրույցը խիստ խորհրդանշական բնույթ է ստանում մոտ մեկ ամիս առաջ՝ Բելառուսի նախագահի ընտրության շեմին նրա տված մեկ այլ մեծ հարցազրույցի ֆոնին: Այդ հարցազրույցը նա տվեց ուկրաինացի հայտնի լրագրող Գորդոնին: Գորդոնը հայտնի է թե ՌԴ նախագահ Պուտինի, թե ռուսական պրոպագանդայի առանցքային դեմքերի հանդեպ իր վերաբերմունքով եւ կոշտ գնահատականներով: Այլ կերպ ասած, Գորդոնը վառ հակապուտինյան լրագրող է, որը չի թաքցնում իր այդ վերաբերմունքը ՌԴ նախագահի հանդեպ, դա բացատրելով նրանով, որ Պուտինը թշնամի է եւ գրավել է Ուկրաինայի տարածքի մի մասը, գրեթե ընդմիշտ թշնամացնելով ուկրաինացի եւ ռուս ժողովուրդներին:
Ով է համաձայն Գորդոնի դիրքորոշմանն ու գնահատականին, ով ոչ, բոլորովին այլ հարց է:
Եվ ահա, Բելառուսի նախագահը ընտրության շեմին հարցազրույց է տալիս այդ լրագրողին, ընդ որում դրա ընթացքում խոսելով ռուսական հավակնությունների եւ դրա դեմ կանգնելու իր հաստատակամության մասին, քննադատելով Ուկրաինային, որ չի կարողացել պաշտպանել Ղրիմն ու ասելով, թե իր պարագայում ուղղակի անհնար կլիներ որեւէ տարածք վերցնել առանց դիմադրության եւ կրակոցի:
Նախագահի ընտրությունից հետո պատկերն ու Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հռետորաբանությունը փոխվել է ամբողջությամբ, եւ նա արդեն ոչ թե պաշտպանում է Բելառուսը Ռուսաստանից, այլ Ռուսաստանից է պաշտպանություն խնդրում, կամ ավելի շուտ՝ Պուտինից: Լուկաշենկոն հայտնվել է ծուղակում: Նա թերեւս ակնկալում էր հմտորեն խաղալ Պուտինի հետ, բայց պարզվեց, որ Պուտինն էր նրա հետ խաղում, ինչպես կատուն մուկը խժռելուց առաջ:
Այժմ Բելառուսի նախագահը հարցազրույց է տալիս ռուսական պրոպագանդայի քառյակին եւ մեծ հավանականությամբ դա նրա կապիտուլյացիայի ակտն է, յուրօրինակ նշանային տիրույթում: Ընդ որում հատկանշական է, որ կապիտուլյացիան ՌԴ նախագահը ընդունում է ոչ թե անձամբ, այլ Լուկաշենկոյի Մոսկվա այցից առաջ չորս պրոպագանդիստի է ուղարկել կապիտուլյացիան ընդունելու համար:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»