Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի n 903-ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին» N 903-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) N 1 հավելվածից հանել «չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)» բառերը.
2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Կ. Զադոյան - «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական
կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)
Ա. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Ղահրամանյան - «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության
համահիմնադիր (համաձայնությամբ)»»,-ասված է որոշման մեջ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»