Մադրիդի «Ռեալը» Բեյլի տրանսֆերի դեպքում պատրաստ է վճարել նրա աշխատավարձի 50%-ը
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ֆինանսավորել կիսապաշտպան Գարեթ Բեյլի աշխատավարձի 50% -ի վճարումը, եթե ֆուտբոլիստը որոշի տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է Telegraph-ը: Ինչպես նշում է թերթը, «Արքայական ակումբը» համաձայն է գնալ նման միջոցների՝ արագացնելու նոր ակումբի որոնումը ուելսցի 31-ամյա կիսապաշտպանի համար, ով շաբաթական վաստակում է մոտ 600 հազար ֆունտ ստեռլինգ: Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները բանակցություններ էին վարում Մադրիդի «Ռեալի» հետ, որը պատրաստ է վճարել Բեյլի և այլ ֆուտբոլիստների աշխատավարձի կեսը, ովքեր ընդգրկված չեն թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերում: Սեպտեմբերի սկզբին Բեյլը հայտարարել էր, որ Մադրիդի «Ռեալը» խանգարում է նրան տեղափոխվել այլ ակումբ: 2013-ին Բեյլը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ» Լոնդոնի «Տոտենհեմից»`101 միլիոն եվրո գնահատված տրանսֆերի դիմաց: Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»