Իշխանությունների պաշտոնական խոսափող դարձած Ստյոպիկ Սաֆարյանն այսօր հերթական անգամ իր գոյության մասին հիշեցնելու անհաջող փորձ է արել Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով
Ашот Андреасян-ը գրում է
Իրեն քաղաքագետ երևակայող սուբյեկտը ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածում, թե Գագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Տավուշի մարզում հրաժարվել են դիմակներ կրել ու կարող են կորոնավիրուսի տարածմանը նպաստել: Ախր այ Ստյոպիկ, հասկանում եմ, որ պատվերդ ստացել ես ու ուզում ես քեզ արդարացնել, բայց սուտն էլ չափ ու սահման պետք է ունենա: Ես ինքս այսօր ամբողջ օրը ներկա եմ եղել թե Իջևանի, թե Ոսկեվանի հանդիպումներին ու տեսել եմ, որ Գագիկ Ծառուկյանը երբ եղել է ժողովրդի մեջ, կրել է դիմակ և միայն ամբիոնից ելույթ ունենալիս է դիմակը հանել, այն էլ երբ գտնվել է 5-ից 7 մետր հեռավորության վրա: Այնպես, որ քո սիրելի իշխանությունների համավարակի դեմ պայքարի գործընթացի տապալումները հանկարծ չփորձես բարդել ԲՀԿ-ի վրա, որովհետև ամբողջ հայ ժողովուրդը գիտի, որ հենց այսօրվա իշխանություններն են մեղավոր թե համավարակի դեմ պայքարի գործընթացը ձախողելու, թե հազարից ավել մահերի համար: Այնպես որ, ոտքդ վերմակիդ համապատասխան մեկնիր ու գլխիցդ մեծ գործեր մի բռնի:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...