Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունից
Քաղաքականություն

Իմքայլականներն Ալեն Սիմոնյանին հորդորել են առանց աղմուկի ասպարեզից կորցնել աղմկահարույց նախագիծը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երկրի համար առաջնային բոլոր խնդիրները «լուծելուց», մարդկանց սոցիալական վիճակը բարելավելուց հետո իշխանությունները լծվել են քաղաքացիներին տուգանելու սրբազան գործին:

Դիմակների, գույքահարկի թեման դեռ չմարսած՝ քաղաքացիների վզին շրջիկ առևտրի հարկն են ուզում փաթաթել, որ նրանք էլ ավելի մեծ խանդավառությամբ «դմփ-դմփ-հու» անեն: Չբավարարելով «անգրագետ պողոսների» համար օրական մի հարկ բստրելու մոլուցքը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անցել է լրատվամիջոցներին:

Իշխանություններն առաջարկում են անտրամաբանական չափերի տուգանք սահմանել այն լրատվամիջոցների համար, որոնք վիրավորանք կտարածեն: Թե ո՞րն է իշխանության պատկերացրած վիրավորանքը կամ զրպարտությունը, հարցի մյուս կողմն է: Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար հայհոյանքն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած «ասֆալտներին փռելը, «պատերին ծեփելը» բռնության կոչեր չեն, ապա խիստ տարակուսելի է, թե Ազգային ժողովում հնչած «անբարոյականի տղա» արտահայտությունն ինչքանով է վիրավորական հենց Ալեն Սիմոնյանի համար:

Մենք, իհարկե, չենք խրախուսում վիրավորական խոսքը, ավելին՝ կողմ ենք, որ դրա տարածման համար ոչ թե հարյուր հազարների, այլ միլիոնների հասնող տուգանք սահմանվի լրատվամիջոցների համար: Կողմ ենք նաև, որ իշխանությունները կյանքի կոչեն լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները պարզող նախագիծը: Բայց երկու դեպքում էլ դրանք պետք է հետադարձ ուժ ունենան և բացահայտեն, թե, օրինակ, Փաշինյանների ընտանիքին պատկանող, «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ ի վեր ֆինանսավորման ինչ աղբյուրներ է ունեցել:

Մյուս օրենքի հետադարձ ուժով էլ պետք է վեր հանել հայաստանյան մամուլում տեղ գտած վիրավորական բոլոր արտահայտություններն ու դրանց հեղինակներին, որոնց մի մասն այսօր փափուկ աթոռների է բազմած, և միլիոնների հասնող տուգանքներ սահմանել:

«Իրատեսի» տեղեկություններով՝ փոխխոսնակի նախագիծն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում չի ներառվելու: Իմքայլականներից ոմանք, ամեն դեպքում, հասկացել են դրա «ջուր» լինելու հանգամանքն ու հորդորել նրան` առանց աղմուկի ասպարեզից կորցնել այն: «Ոչնչի մասին նախագիծ է, դրա ի՞նչը քննարկենք: Եթե իմանայինք, որ այդ նախագծով վիրավորանքի դեմն ինչ-որ կերպ առնելու ենք, դեռ կարելի էր մտածել, բայց դա որևէ հարց չի լուծելու»,- մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավորներից մեկը»: